22.11.2024
Քաղաքագետ. ԻՊ-ին օդային հարվածներով Մոսկվան ձգտում է հեռու պահել իրենից Կովկասի ջիհադականներին
prev Նախորդ նորություն

Heritage Foundation. Օբաման վատ գերագույն հրամանատար է

Շատ չափանիշներ կան, որոնց հիման վրա պատմաբանները պետք է գնահատական տան ԱՄՆ-ի 44-րդ նախագահ Բարաք Օբամայի գործունեությանը, սակայն մեկ եզրակացություն կարելի է անել արդեն այսօր՝ նա վատ գերագույն հրամանատար է: Այդ մասին հայտարարել է Heritage Foundation հետազոտական կենտրոնի առաջատար փորձագետ Ջեյմս Կարաֆանոն:

Նրա խոսքով, Ամերիկան այլևս լայնածավալ ռազմական գործողություններ չի վարում Մերձավոր Արևելքում՝ Իրաքից ամբողջությամբ դուրս են բերվել զորքերը, Աֆղանստանում ռազմական ներկայությունը արագորեն կրճատվում է: Սակայն այդ որոշումները չեն հանգեցրել պատերազմի ավարտին: Փորձագետը նշել է, որ Իրաքում պատերազմը շարունակվում է և մերձավորարևելյան այդ երկիրը ավելի թույլ է դարձել, քան մինչ Օբամայի իշխանության գալը՝ չնայած ամերիկյան ռազմական օգնությունը Բաղդադին շարունակվում է, փոխանցում է Ռիա Նովոստին:

Փորձագետը նշել է, որ Օբաման ամերիկյան բանակի պաշտպաններից չէր: Երբ նա լքի Օվալաձև կաբինետը, վիճակագրությունը կֆիքսի զինված ուժերի անձնակազմի նվազում և բանակի մարտունակության անկում՝ 2001թ.-ի սեպտեմբերի 11-ի համեմատ: Heritage Foundation-ի գնահատականներով, ԱՄՆ-ի ռազմական ներուժի ինդեքսը հաշվում է երկու ճակատներում ամերիկյան բանակի պատերազմելու ընդոնակությամբ, որի շատ թույլ է՝ չնայած ռազմական ոլորտում զգալի ներդրումներ են իրականացվել:

Օբամայի ռազմավարության անկյունաքարն ուժի նվազագույ կիրառման սկզբունքն է: Կարաֆանոն հավելել է, որ նախագահ Օբաման միշտ ձգտում է օգտագործել նվազագույն ռազմական ուժ, ինչը նրա գործողությունները կանխատեսելի և պարտվողական են դարձնում, եթե հակառակորդը բարձրացնում է բռնության սանդղակն Օբամայի սպասելիքներից վերև և առաջանում է շահերի դիսբալանս: