22.11.2024
Heritage Foundation. Օբաման վատ գերագույն հրամանատար է
prev Նախորդ նորություն

Սատանովսկի. Քաթարը, Սաուդյան Արաբիան և Թուրքիան իսլամականների հովանավորներն են

Ակնհայտ է, որ Արևմուտքի կողմից իրականացվող հակաահաբեկչական գործողությունը ոչ մի արդյունք չի տվել: ԱՄՆ-ի գլխավորված կոալիցիայի մի մասը՝ Քաթարը, Սաուդյան Արաբիան, Թուրքիան իսլամականների հովանավորներն են: Պենտագոնն էլ սկսել է տարօրինակ խաղեր խաղալ սիրիական Ալ-Ղաիդայի՝ Ջաբհատ ան-Նուսրային կես միլիարդ դոլարի զենքեր և սարքավորումներ տրամադրելով: Այդ մասին հայտարարել է Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին:

Նրա խոսքով, սաուդաիցիները, քաթարցիները և թուրքերը փորձում են պատասխանել ՌԴ-ին: Սաուդացիները և քաթարցիները կփորձեն վճարել ՌԴ-ում մի քանի խոշոր ահաբեկչությունների համար: Նա նշել է, որ դա անպատասխան չի մնա և նրանք դա գիտեն: Սատանովսկին կարծում է, որ Կովկասում նոր պատերազմ հրահրել նրանք չեն կարող՝ քադիրովականները Չենչնիայում այդպիսի "շայթաններին մորթել են": Ըստ նրա, Քաթարը ֆինանսավորում է "Իմարատ Կովկասը", այսինքն` փորձում են ինչ-որ բան անել: Փորձագետի խոսքով, նրանք խրվել են պատերազմների մեջ Եմենյում, Սիրիայում, Իրաքում, իսկ Լիբիայում Քաթարը և Սաուդյան Արաբիան միմյանց դեմ են հանդես գալիս, փոխանցում է lenta.ru կայքը:

Ահաբեկիչները, կարծում է Սատանովսկին, մեծ սիրով են ընդունում հովանավորների օգնությունն ու լոգիստիկ աջակցությունը: Նրա խոսքով, գումարներ ահաբեկիչները ունեն: "Իսլամական պետությունը" կարողանում է բավարարել իր կարիքները նավթի, ալյուրի և ցորենի մաքսանենգության միջոցով, որի վաճառքից ստանում է տարեկան 200-300 միլիոն դոլար: Բացի այդ ահաբեկիչները եկամուտ ունեն հնագիտական նյութերի, գերիների և ստրուկների վաճառքից և այլն: Նա հավելել է, որ եթե կտրվի ահաբեկիչների համար դեպի Թուրքիա նավթի վաճառքը, իսկ դա առնվանզ 2-3 միլիարդ դոլար է, ապա խալիֆայությունում խնդիրներ կծագեն, քանի որ չկա գումար՝ չկա ահաբեկչություն: