22.11.2024
Սատանովսկի. Քաթարը, Սաուդյան Արաբիան և Թուրքիան իսլամականների հովանավորներն են
prev Նախորդ նորություն

Պետդեպի նախկին չինովնիկ. ԱՄՆ-ում ի հայտ են եկել կայսրության կազմաքանդման բոլոր նախանշանները

ԱՄՆ-ի 65-րդ պետքարտուղար Քոլին Փաուլեի աշխատակազմի նախկին ղեկավար Լոուրենս Ուիլկերսոնը կարծում է, որ ԱՄՆ-ում ի հայտ են եկել կայսրության կազմաքանդման բոլոր նախանշանները: Այդ մասին նա հայտարարել է ամերիկյան պետական Վիլհելմի և Մարիի անվան քոլեջում դասախոսության ընթացքում:

Ուիլկերսոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ին հատուկ են այնպիսի նախանշաններ, ինչպիսիք են ռազմական ներուժի վրա հենվելը՝ դիվանագիտության դերի նվազմամբ, խոշոր բանակը մշտապես մարտունակ վիճակում պահելը՝ խաղաղ ժամանակում այն կրճատելու փոխարեն: Ըստ նրա, ԱՄՆ-ում խնդիրներ են կուտակվել ֆինանսական և առևտրային ոլորտներում, իսկ բարձրաստիճան պաշտոնյաները դադարել են հավատալ ԱՄՆ-ի իդեալներին:

Փաուելի նախկին խորհդականը հայտարարել է, որ ԱՄՆ-ը շարժվում է կազմաքանդվող կայսրության ճանապարհով: Նա նշել է, որ դրա մասին են վկայում անհավասարության աճը, դոլարի արժեզրկումը, կոռուպցիայի մեծ աստիճանը, պատերազմը ֆինանսավորելու համար ահռելի մեծ պարտքը և այլն, փոխանցում է Ռիա Նովոստին: