22.11.2024
Պետդեպի նախկին չինովնիկ. ԱՄՆ-ում ի հայտ են եկել կայսրության կազմաքանդման բոլոր նախանշանները
prev Նախորդ նորություն

Washington Times. Պուտինը կարող է վերջ դնել Սիրիայում արյունահեղությանը

Աջակցություն ցուցաբերելով Սիրիայի նախագահ Բաշար Ասադին՝ ՌԴ-ը կարող է աջակցություն ցուցաբերել արյունահեղությանն այդ երկրնում և դադարեցնել փախստականների հոսքը:

Քանի դեռ նախագահ նախագահ Օբաման և եվրոպական այլ առաջնորդներն անհանգիստ հետևում են, Պուտինը, ուժեղացնելով Սիրիայում Բաշար Ասադի դիրքերը, կարող է փոխել իրավիճակը և դադարեցնել հակամարտությունը, ինչը թույլ կտա հուսահատ սիրիացիներին մնալ իրենց երկրում:

Սիրիայում սկսելով գործողությունները՝ Մոսկվան ցուցադրել է իր ամուր կամքը լցնել այն քաղաքական վակումը Մերձավոր Արևելքում, որն առաջացել էր Վաշինգտոնի՝ համարձակ գործելու ցանկության բացակայության պայմաններում:

ՌԴ-ի գործողությունները բացատրվում են նաև այն մտահոգությամբ, որ փախստականների շարքերում կարող են ծայրահեղականներ լինել, իսկ Սիրիայից մինչև ՌԴ-ը տարածությունը երկու անգամ ավեկի կարճ է, քան մինչև Գերմանիա, փոխանցում է Washington Times-ը:

Պարադոքս է, սակայն Պուտինը կարող է դադարեցնել արյունահեղությունը Սիրիայում՝ հենվելով ազգային շահերի սառը հաշվարկների վրա:

Դա հեռու է ամերիկյան խաղաղության նախագահի հասկացության մակարդակից, ով մի կողմ քաշված դժգոհ փնթփնթում է, որ ՌԴ-ը իր վրա է վերցրել այն դերը, որ նա թողել է Մերձավոր Արևելքում: