22.11.2024
Washington Times. Պուտինը կարող է վերջ դնել Սիրիայում արյունահեղությանը
prev Նախորդ նորություն

Սոցիոլոգներ. Վլադիմիր Պուտինի վարկանիշը նոր ռեկորդ է սահմանել

ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի գործունության հավանության արժանացնելու վարկանիշը գերազանցել է նախորդ ռեկորդը հասնելով 89,9%-ի: Այդ մասին հայտարերել են Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի սոցիոլոգները:

Ըստ սոցիոլոգների, Վլադիմիր Պուտինի գործունության հավանության արժանացնելու վարկանիշը նոր ռեկորդ է սահմանել հասնելով 89,9%-ի: Այդ ցուցանիշը գերազանցել է նախորդ ռեկորդը, որը սահմանվել էր 2015թ.-ին, ամսեկան միջինը 89,1 տոկոս:

Ինչպես նշում է կենտրոնը, ՌԴ-ի նախագահի գործունեությանն աջակցման այսքան բարձր ցուցանիշը սահմանվել է առաջին հերթին Սիրիայում գործողությունների, ռուսական օդուժի ահավեկիչների հարվածելու հետևանքով: Այդ իրադարձություններն ամենակարևորն են համարել հարցվածների 26%-ը:

Կենտրոնի տվյալներով, ՌԴ-ի նախագահի գործունեությունը մեկուկես տարի շարունակ դրական է գնահատում հարցվածների ավելի քան 80%-ը:

Ըստ սոցիոլոգների, Պուտինի վարկանիշը սկսել է աճել 2014թ.-ի աշնանը՝ Ղրիմն ու Սևաստոպոլը ՌԴ-ի վերամիավորվելու հետ կապված, 2014թ.-ի մարտին միջինը հասնելով 76,2 տոկոսի, ապրիլին՝ 82,2 տոկոս, իսկ մայիսին՝86,2 տոկոս, փոխանցում է Ռիա Նովոստին: