21.04.2025
Սոցիոլոգներ. Վլադիմիր Պուտինի վարկանիշը նոր ռեկորդ է սահմանել
prev Նախորդ նորություն

Հիլարի Քլինթոնը ցուցմունք է տալիս Լիբիայում ԱՄՆ հյուպատոսարանի վրա հարձակման գործով

ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Բենգազիում (Լիբիա) 2012 թվականին ԱՄՆ հյուպատոսարանի դեմ հարձակման գործով ցուցմունք է տալիս: Քլինթոնն այդ մասին ելույթ է ունենում ԱՄՆ Կոնգրեսի կոմիտեում, որն էլ իրականացնում է գործի հետաքննությունը:

Կոմիտեն ղեկավարում է Հանրապետական կուսակցությունը ներկայացնող Թրեյ Գոուդին, ու Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները հայտարարում են, որ հարձակման մասին հարցերի պատասխաններն արդեն իսկ հետաքննության մաս են կազմում և ենթադրում են, որ կոմիտեի այդ լսումները քաղաքական դրդապատճառներ ունեն, որոնց նպատակը նախագահական ընտրություններից առաջ Քլինթոնի հեղինակությունը փչացնելն է։

Կոմիտեի նախագահը հերքել է այս մեղադրանքները։ Հիշեցնենք, 2012 թվականի սեպտեմբերի 11-ի հարձակման հետևանքով զոհվել են չորս ամերիկացիներ, այդ թվում՝ ԱՄՆ-ի դեսպան Քրիստոֆեր Ստիվենսը։ Վաշինգտոնում անկախ հետաքննող հանձնաժողովը եկել է այն եզրակացության, որ դիվանագիտական կառույցը պատշաճ կերպով չէր հսկվում։

Այնուամենայնիվ Քլինտոնն իր վրա էր վերցրել միջադեպի վերաբերյալ պատասխանատվությունը, և հայտնել, որ մինչև Պետդեպի ղեկավարի պաշտոնը լքելն իրականացրել է մի շարք ռեֆորմներ արտասահմանում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունների անվտանգության ամրապնդման ուղղությամբ:
Սթիվեն Քոեն. ԱՄՆ-ը վախենում է կորցնել միակ գերտերության կարգավիճակը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար