22.04.2025
Փորձագետ. Մոսկվան կրկին գլխավոր խաղացողն է դառնում Մերձավոր Արևելքում
prev Նախորդ նորություն

MI6 նախկին գործակալ. Վլադիմիր Պուտինը Վաշինգտոնին տեղն է դրել

Արևմուտքի՝ Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ բարձրացված աղմուկը պայմանանավորված է ոչ միայն նրանով, որ Վլադիմիր Պուտինը տեղն է դրել Վաշինգտոնին, որը մեկ տարի անօգուտ պայքար էր մղում "Իսլամական պետության" դեմ, այլ նաև այն հանգամանքով, որ ՌԴ-ը բարդ ռազմական գործողություն սկսեց վայրկյանների ընթացքում: Այդ մասին Huffington Post-ի իր հոդվածում գրում է բրիտանական արտաքին հետախուզության MI6 նախկին գործակալ Ալիսթեր Կրուկը:

Կրուկը Սիրիայում գործողություններում հետևում որևէ քաղաքական դրդապատճառներ չի տեսնում: Նրա խոսքով, ակնհայտ է, որ ռուսական օդուժի հարվածներով Մոսկվան սիրիացի գործընկերների հարձակումների համար հող է նախապատաստում՝ օդուժը կապահովի սիրիական բանակի լոգիստիկայի ուղիների անվտանգությունը՝ միաժամանակ խախտելով ջիհադականների լոգիստիկան: Ըստ նրա, Լաթաքիայի շրջանում՝ ռուսական ռազմակայանի տեղակայման վայրում, վտանգների վերացումը առաջնային նպատակ է, դա ռազմական ստանդարտ աշխատելաոճ է:

Փորձագետը նշել է, որ երբ հիմնական թիրախները ոչնչացվեն, սիրիական բանակը կկարողանա ցամաքային գործողություն ձեռնարկել: Ռուսական զինվորները չեն մասնակցել ռազմական գործողություններին, քանի որ նրանց նպատակը Լաթաքիայում ռազմակայանի պաշտպանության ապահովումն է: Նա հավելել է, որ նրանք կկարողանան ապահովել գիշերային ժամերին ռազմական գործողությունների աջակցությունը և դրա առցանց հեռարձակումը:
Քաղաքագետ. ԻՊ-ին օդային հարվածներով Մոսկվան ձգտում է հեռու պահել իրենից Կովկասի ջիհադականներին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան