22.11.2024
Էրդողանի «գազային շանտաժը». Անկարան կարո՞ղ է վերանայել ՌԴ-ից գազի ներկրման հարցը
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Մոսկվան կրկին գլխավոր խաղացողն է դառնում Մերձավոր Արևելքում

American Entreprise Institute-ում ՌԴ-ի հետազոտական կենտրոնի տնօրեն Լեոն Արոնը զարմացած չէ նրանով, թե ինչպիսի արագությամբ Վլադիմիր Պուտինի Սիրիայում օդային հարվածներ հասցնելու հրաման արձակեց:

Լեոն Արոնը նշեց, որ այն արագությունը, որով Վլադիմիր Պուտինը Սիրիայում ռազմական ռեյդերի մասին հրաման է արձակել՝ օգտագործելով Վաշինգտոնի թողած դատարկությունը, համապատասխանում է ՌԴ-ի նախագահի վճռական ոճին, փոխանցում է La Repubblica-ն:

Նրա խոսքով, Սիրիայում ռազմական ինտերվենցիայի պատճառներից մեկը հանդիսանում է ՌԴ-ի մտահոգությունը կապված իսլամական ահաբեկչության ծայրահեղականացման հետ: Ըստ նրա, "Իսլամական պետությունը" ուժեղացնում է իր ներկայությունը Կենտրոնական Ասիայում, հատկապես Տաջիկստանում: Թալիբները արդեն վերահսկում են Աֆղանստանի և Տաջիկստանի միջև սահմանը:

Փորձագետի խոսքով, Մոսկվա է ուղղվել մահմեդական միգրանտների մեծ հոսք՝ պաշտոնական տվյալներով 2.5 միլիոն մարդ: Ըստ նրա, դրան պետք է ավելացնել նաև ջիհադականների ներթափանցման վտանգը:

Նրա խոսքով, Պուտինի նպատակն է վերադարձնել ԽՍՀՄ-ի օրոք եղած գլոբալ հզորությունը:

Արոնի խոսքով, Պուտինը միշտ հայտարարել է, որ ցանկանում է աջակցել Ասադին և այժմ նա դա հաստատում է: Փորձագետի խոսքով, ռուսական օդուժի արդեն առաջին ռեյդերը թույլ են տվել Դամասկոսին ռազմավարական միջանցք ձևավորել, որը տանում է դեպի հյուսիս-արևմտյան ծովափ:

Նա հավելել է, որ ավելի լայն կոնտեքստում Մոսկվան կրկին դառնում է Մերձավոր Արևելում գլխավոր խաղացողը և իր մկաններն է ցուցադրում Արևմուտքին: