22.11.2024
Գերմանացի փորձագետը Սիրիայի մասին. Դա ՌԴ-ի շատ խելացի շախմատային քայլ էր
prev Նախորդ նորություն

Էրդողանի «գազային շանտաժը». Անկարան կարո՞ղ է վերանայել ՌԴ-ից գազի ներկրման հարցը

Թուրքիան ՌԴ-ի հետ կապված օդային միջադեպերի պատճառով կարող է վերանայել ռուսական գազի ներկրման հարցը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Ճապոնիա ուղևորվելու ճանապարհին Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ-ը պետք է նրբանկատ լինի այդ հարցերում: Թուրքիան հանդիսանում է ՌԴ-ից գազի թիվ մեկ գնորդը:

Ըստ Էրդողանի, անհրաժեշտության դեպքում Թուրքիան կարող է գազ գնել տարբեր երկրներից: Նա նշել է, որ Թուրքիան կարող է վերանայել նաև ռուսական նախագծով "Ակկույու" ատոմակայանի շինարարության հարցը:

Էրդողանի խոսքով, եթե ռուսները չկառուցեն "Ակկույու" ատոմակայանը, ապա կգա և կկառուցի մեկ ուրիշը, փոխանցում է NTV հեռուստաալիքը:

Ռուսասկան "Գազպրոմ" ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը սակայն վստահություն է հայտնել, որ երկու երկրների մեջ առկա քաղաքական խնդիրները բացասական չեն անդրադառնա "Թուրքական հոսք" նախագծի իրականացման վրա:

ՌԴ ՊՆ-ը հայտարարել էր, որ հոկտեմբերի 3-ին ռուսական Սու-30 ինքնաթիռը կարճ ժամանակով, մի քանի վայրկյանով մուտք է գործել Թուրքիայի օդային տարածք: ՊՆ-ը նշել են, որ այդ միջադեպը կապված է եղել եղանակային անբարենպաստ պայմանների հետ: