22.11.2024
Փորձագետ. Օբաման հեռացող նախագահ է, իսկ Պուտինը՝ դեպի ապագան միտված
prev Նախորդ նորություն

Գերմանացի փորձագետը Սիրիայի մասին. Դա ՌԴ-ի շատ խելացի շախմատային քայլ էր

Տարբեր լուրերի համաձայն, այս պահին Սիրիայում տեղակայված է ռուսաստանցի 1700 հոգանոց զինվորական անձնակազմ և մարտական ինքնաթիռներ: Շատերը կասկածում են , որ ռուսական գործողություններն ուղղված են Իսլամական պետության դեմ պայքարին, այլ տեսնում են միայն Մոսկվայի միջամտելու ցանկություն:

Մերձավոր Արևելքի հարցերով գերմանացի փորձագետ Գյունտեր Մայերը, ով ներկայացնում է Մայնցի համալսարանը, նշել է, որ դա ՌԴ-ի շատ խելացի շախմատային քայլ էր:
Նրա խոսքով, իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցություններից հետո նոր բանակցությունների հնարավորությունը կրկին ակտուալ է և ՌԴ-ը օգտագործում է իր շանսը Սիրիայում իր դիրքերն ամրապնդելու համար, փոխանցում է Frankfurter Allgemeine-ը:

Մայերը նշել է, որ ՌԴ-ի բարեկամ Բաշար Ասադի ռեժիմը ռազմական առումով թուլացած է և զգում է լրացուցիչ ռազմական աջակցության կարիք: Բացի այդ, այսօր Մոսկվան ցանկանում է օգտվել իրավիճակից և հավաքել բոլոր խաղացողներին, ովքեր ցանկանում են պայքարել Իսլամական պետության դեմ: Նրա խոսքոով, դա տեղի է ունենում այն լույսի ներքո, որ ամերիկացիների ծրագիրը տարեկան մարզել 5400 սիրիացի չափավոր ընդդիմադիր՝Իսլամական պետության դեմ պայքարելու համար տապալվել է:

Փորձագետը նշել է, որ ռուսական դիվանագիտության հաջողություններից մեկը կայանում է նրանում, որ ԱՄՆ-ը վերջապես հրաժարվել են Սիրիայի հակամարտության կարգավարման շուրջ բանակցությունների նախապայմանից՝Ասադի պարտադիր հեռացումը և համաձայնվել են ընդունել Սիրիայի նախագահին, որպես գործընկեր գոնե անցումային փուլում:

Մայերի խոսքով, Արևմուտքը հասկացել է, որ Ասադի տապալումը կհանգեցնի բոլորի պետական կառույցների վերացմանը: Նա նշել է, որ եթե պետության կողմից վերահսկվող տարածքները, հատկապես արևմտյան շրջաններում և մերջափնյան խիտ բնակեցված շրջանները ապակայունանան, ապա կառաջանա իշխանության վակուում, որը կլցվի ծայրահեղ իսլամիստական ուժերով՝ "Իսլամական պետություն", "Ջաբհատ Ան-Նուսրա":
Նա հավելել է, որ քաոսը կուժեղանա, միլիոնավոր սիրիացիներ կլքեն Սիրիա և կուղղվեն դեպի Եվրոպա՝ իսլամականները ունեն կարգախոս՝ քրիստոնյաներին՝ Լիբանան, ալևիներին՝ գերեզման: