22.11.2024
Gazeta Wyborcza. ԱՄՆ-ը Սիրիայում ընկել է թակարդը
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Օբաման հեռացող նախագահ է, իսկ Պուտինը՝ դեպի ապագան միտված

ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ելույթը հեռացող նախագահի ելույթ էր, իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթը՝ նախագահի, ով նայում է ապագային: Այդ մասին հայտարարել է Ժողովրդական տնտեսությա և պետականաշինության ակադեմիայի ազգային անվտանգության ֆակուլտետի ամբիոնի պրոֆեսոր Ալեքսանդր Միխայլենկոն:

«Անգամ ամերիկյան քաղաքական գործիչները և քաղաքագետները հայտարարում են, որ Օբաման ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի միջազգային հանրությն դատին չի ներկայացրել նոր գաղափարներ, որոնք կվերաբերվեին առկա աշխարհակարգի փոփոխությանը: Հարցեր է առաջացնում նաև ՌԴ-ի, Չինաստանի և Իրանի քննադատությունը: Արժեր արդյոք այդնքան ընդգրկուն միջազգային համաժողովի շրջանակներում քննադատել իր ներքին ընդդիմախոսներին՝ հանրապետականներին: Մի խոսքով, "կաղ բադի" տիպիկ ելույթ էր՝ այդպես են ԱՄՆ-ում անվանում հեռացող նախագահներին: Իսկ Պուտինը, հակառակը, մի շարք առաջարկություններով է հանդես եկել արդի աշխարհին վերաբերվող հարցերում՝ ահաբեկչության դեմ պայքար, ՄԱԿ-ի զարգացում, Սիրիա, Ուկրաինա: Դա էներգիայով լի, ապագային նայող նախագահի ելույթ էր, մի երկրի, որը պատրաստ է իր զգալի ներդրումն ունենալ համաշխարհային զարգացման մեջ»,-նշել է Միխայլենկոն EADaily-ի հետ զրույցում:

Փորձագետը կարծում է, որ Պուտինի առաջարկությունը միջազգային հակաահաբեկչական կոալիցիա ստեղծելու կապակցությամբ իրականալու են, իսկ Վաշինգտոնի և Մոսկվայի միջև Սիրիայում իրավիճակի կարգավորման շուրջ փոխզիջումը հնարավոր է:

«Այսօր բոլորի համար ակնհայտ է, որ առանձին պետություն կամ անգամ պետությունների նեղ շրջանակ չի կարող հաղթել "Իսլամական պետությանը" կամ այլ ահաբեկչական կազմակերպություններին: ԱՆհրաժեշտ է կոալիցիա և ինչքան լայն այն կինի, այնքան նրա հնարավորությունները ավելի շատ կլինեն: ԱՄՆ-ի և ՌԴ-ի այդպիսի կոալիցիա ձևավորելու առաջարկությունն արդեն առկա է և ես կարծում եմ, որ կողմերն աստիճանաբար գնալու են միմյանց ընդառաջ: Դրան է դրդելու նաև "Իսլամական պետության" հաջողությունները, որը օգտագործում է հակառակորդի ջլատվածությունը: Իսկ այդ հաջողություններն արտահայտվում են նոր զոհերի և նյութական կորուստների տեսքով»,-նշել է Միխայլենկոն:

Փորձագետի կարծիքով, նախագահների ելույթներից և նրանց միջև կայացած հանդիպումից կարելի է եզրակացնել, որ Ուկրաինայի հարցով դիրքորոշումները դեռևս մնում են հակամարտող: Նրա խոսքով, ներուկրաինական ճգնաժամի խորացմանը զուգահեռ Արևմուտքը, այդ թվում ԱՄՆ-ը կփոխեն իրենց դիրքորոշումը: «Այդ փոփոխության բնույթն այն է, որպեսզի առաջընթաց գրանցվի Մինսկի համաձայնություններում ոչ թե ՌԴ-ի գործողություններով, այլ առաջին հերթին Ուկրաինայի: Եթե Արևմուտքը գա իրավիճակի այդպիսի գնահատման, ապա ուկրաինական խնդիրը հնարավոր կլինի բավականին արագ լուծել», -հավելել է նա: