26.11.2024
Խաչատուրով. Ղարաբաղում խաղաղապահներ հարկավոր չեն
prev Նախորդ նորություն

Միջազգային փորձագետները ողջունում են ՌԴ-ի գործողությունները Սիրիայում

Սիրիայում ռուսական և ամերիկյան գործողությունների տարբերությունը կայանում է նրանում, որ Մոսկվան գործում է պաշտոնական Դամոսկոսի դիմումի համաձայն, ի տարբերություն ԱՄՆ-ի: Նման կարծիք են հայտնել արևմտյան փորձագետները:

Բրիտանացի քաղաքագետ Ջոն Լաֆլենդը հայտարարել է, որ Սիրիայում ՌԴ-ի գործողություններին ԱՄՆ-ի լուռ համաձայնությունը ՄԱԿ-ում Վլադիմիր Պուտինի և Բարաք Օբամայի միջւ ձեռք բերված պայմանավորվածության արդյունք են: Այդ պատճառով Մոսկվան իր հարվածների մասին տեղեկացնում է ԱՄՆ-ին՝դժբախտ պատահարներից խուսափելու համար:
Նա նշել է, որ սիրիական խնդրի կարգավորման ռուսական մոտեցումը ամբողջությամբ տարբերվում է արևմտյանից: Ըստ նրա, նա չի հավատում սիրիական ճգնաժամի քաղաքական կարգավորմանը և եկել է ժամանակը գործել ռազմական ճանապարհով՝այլ ելք չկա:

Մեկ այլ փորձագետ, սիրիացի քաղաքական գործիչ Ամմար Վակկաֆի խոսքոց, ՌԴ-ի գործողություններն անակընկալ չէին Վաշինգտոնի համար, սակայն ԱՄՆ-ի իրեն վարկաբեկել է երկու պատճառով: Ըստ նրա, ռուսական գործողությունը ենթադրում է, որ ԱՄՆ-ը շատ թույլ ուժ է գործադրել Իսլամական պետության նկատմամբ և լրջորեն հետաքրքրված չէին ահաբեկչական կազմակերպության ջախջախմամբ, այլ ցանկանում էին տապալել սիրիական կառավարությունը: Նա նշել է, որ ՌԴ-ի նախաձեռնությունը չի հակասում միջազգային իրավունքին, քանի որ ՌԴ-ը ականջալուր է եղել օգնության կոչին, իսկ ԱՄՆ-ը գործել է իր ցանկությամբ:

Մերձավոր Արևելքի հարցերով փորձագետ, քաղաքագետ Ալի Ռիզկը նշել է, որ այսպես կոչված միջազգային կոալիցիան "Իսլամական պետության" դեմ տապալվել է, քանի որ հակաահավեկչական գործողության մեկնարկից հետո "Իսլամական պետությունը" միայն ուժեղանում էր: Նրա խոսքով, Վլադիմիր Պուտինն այլ ելք չուներ բացի իր վրա այդ պատասխանատվությունը ստանձնելը:Քաղաքագետը նշել է, որ եթե ՌԴ-ը չարձագանքեր, ապա ՌԴ-ը կարող էր շրջապատվել ծայրահեղական կազմակերպություններով: Նա հավելել է, որ ՌԴ-ի համար արդիական է շարժվել առջա և գործել, վերցնել այդ պատասխանատվությունը ազգային անվտանգության համար, փոխանցում է Ռիա Նովոստին: