Նիկոլ Փաշինյանը կանաչ լույս տվեց ՀՀԿ-ականներին
Ցուցակում կարող են լինել անձիք, ովքեր առնչվել են ՀՀԿ-ի հետ: Դա հնարավոր է: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, այն, ինչ իրենք անում են, մեծ հավանականությամբ չեն անում իդեալական, բայց շատ կարևոր է արձանագրել, որ իսկապես խնդիր կա համախմբման և կոնսոլիդացիայի: Ինչպես նաև փորձել պրոֆեսիոնալ մարդկանց առաջ ճանապարհը չփակել.
«Ինչպե՞ս է Սերժ Սարգսյանը երկար տարիներ պահպանել իշխանությունը: Եթե այդ կառուցվածը նայենք, ապա կտեսնենք, որ հիմնականում պրոֆեսիոնալներին ներգրավելով, ընդ որում ներգրավելիս հո չեն ասել եկեք գնանք երկիրը թալանենք: Ասել են՝ հանուն ազգի ու պետության պետք է այս ծառայությունը ստանձնեք: Ստանձնել են, հետո ասել են հանուն ազգի եկեք էս մի բանը մի նկատեք անցնենք առաջ, հետո երկրորդ, հետո երրորդ, մինչև այդ մարդիկ ֆիքսել են, որ մինչև գոտկատեղ խրված են ինչ-որ պրոցեսի մեջ: Էլի եմ ասում՝ կլինեմ ես, կլինի որևէ պաշտոնյա, Հունան Պողոսյանը կամ մյուսը, եթե հընթացս կպարզվի, որ նա ինչ-որ քրեորեն հետապնդելի արարք է թույլ տվել, նա կկանգնի դատարանի առաջ»,- շեշտեց Փաշինյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սյունիքի մարզպետ է նշանակվել ՀՀ ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, այսօր հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետի խորհրդական է նշանակել ՀՀԿ-ական Կամո Արեյանը, իսկ ավելի վաղ ԱԻ նախարար էր նշանակվել ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, նախագահ Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայության նախկին ղեկավար Ֆելիքս Ցոլակյանը: