20.04.2025
Նիկոլ Փաշինյանի կուսակից-թեկնածուները ոչ բոլոր քաղաքներում են հաղթել
prev Նախորդ նորություն

Կամո Արեյանի վերադարձը. քաղաքապետարանից հեռու չգնաց

Երևանի երկարամյա փոխքաղաքապետ Կամո Արեյանը, որը Հայկ Մարությանի քաղաքապետի պաշտոնը ստանձնելուց հետո հեռացվել էր պաշտոնից, նոր պաշտոն ունի:


Նա նշանակվել է քաղաքապետի առաջին խորհրդական:


Այսպիսով, Հայկ Մարությանը իր կողքին պահեց երկարամյա աշխատանքային փորձ ունեցող ՀՀԿ-ական Արեյանին:


ՀՀԿ-ական Կամո Արեյանը 1997-2001թթ. եղել է Երևանի քաղաքապետի տեղակալ, 02.1998-05.1998թթ.` Երևանի
քաղաքապետի պաշտոնակատար: 2001-2002թթ. եղել է ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ:
2002-2003թթ. եղել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ:
2003 - 2009թթ. եղել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ:
2009թ. հուլիսի 6-ին Երևան քաղաքի ավագանու որոշմամբ նշանակվել է Երևանի
քաղաքապետի տեղակալ:


 

Նիկոլ Փաշինյանը կանաչ լույս տվեց ՀՀԿ-ականներին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար