Նիկոլ Փաշինյանի կուսակից-թեկնածուները ոչ բոլոր քաղաքներում են հաղթել
Նախօրեին ՀՀ մի շարք համայնքներում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ:
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի որդին՝ Սևակ Միքայելյանը ընտրվել է Հրազդանի քաղաքապետ։ Նրա օգտին քվեարկել է 10 681 ընտրող։ Ս.Միքայելյանի մրցակցի՝ անկուսակցական Լևոն Ստեփանյանի օգտին քվեարկել է 4 819 ընտրող:
Առաջին անգամ Էջմիածինը կղեկավարի կին քաղաքապետ՝ Էջմիածնի քաղաքապետ է ընտրվել Դիանա Գասպարյանը։ Նրա օգտին քվեարկել է 4519 ընտրող։ Հավելենք, որ Դիանա Գասպարյանը նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին կին քաղաքապետն է Հայաստանում:
Իսկ ահա Կապանում քաղաքապետ է ընտրվել անկուսակցական Գևորգ Փարսյանը։ Նրա օգտին քվեարկել է 10 507 ընտրող:
Նշենք, որ Փարսյանի մրցակիցն էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկայացնող Նարեկ Բաբայանը, որը պարտվել է, հավաքելով 8499 ձայն։
Արմավիրում, ըստ նախնական տվյալների, հաղթանակ է տարել ՔՊ թեկնածու Դավիթ Խուդաթյանը՝ ստանալով 6693 քվե։