23.11.2024
Սեյրան Օհանյան. դիվերսիոն հետախուզական փորձերը շփման գծում շարունակվում են
prev Նախորդ նորություն

Հայաստանի քաղաքական ուժերը և Վենետիկի հանձնաժողովը քննարկում են սահմանադրական բարեփոխումները

Հայաստանն ինքը պետք է որոշի, ինչպիսի Սահմանադրություն է իրեն պետք: Այդ մասին Երեւանում, օգոստոսի 25-ին Հայաստանի քաղաքական կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Վենետիկի հանձնաժողովի անդամ Քրիստոֆ Գրաբենվարտերը (Ավստրիա):

Անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Ռուբեն Հակոբյանի այն դիտարկմանը, թե ամենամտահոգիչը կայուն մեծամասնության ձեւավորման հարցն է և այն, թե որ երկրներում է կայուն մեծամասնություն ձեւավորվում նման` մեզ համար անընդունելի եղանակով (89-րդ հոդված), Քրիստոֆ Գրաբենվարտերը նշել է. «Սկզբնական կարծիքն իրականում ելնում է այն իրավիճակից, որը ձեւավորվել է Սան Մարինոյում: Հունաստանում եւս նմանատիպ լուծումներ են տրվել: Մեր խնդիրն է` ուսումնասիրել մնացած բոլոր համակարգերը: Մենք ապահովում ենք խաղի կանոններին համապատասխանություն, իսկ Սահմանադրությունը խաղի կանոնների ժողովածու է»:

Հայաստանի Սահմանադրության առաջարկվող փոփոխությունները քննարկելու համար «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) ներկայացուցիչներն այսօր հանդիպեցին ՀՀ քաղաքական ուժերի ու հասարակական կազմակերպությունների հետ, որպեսզի լսեն նրանց դիտարկումները սահմանադրական բարեփոխումների շուրջ։
«Մենք այստեղ ենք, որ լսենք ձեր ձայնը, մենք փորձագետների խումբ չենք, որ մարդկանցից հեռու է նստած, ընդհակառակը: Մենք քաղաքական գործիչներ չենք, այլ իրավաբաններ ենք այդ տեսանկյունից ենք մենք վերլուծում Սահմանադրությունը՝ միայն իրվական տեսանկյունից»,- ասաց ներկայացուցիչներից մեկը:

Առաջին հարցը բարձրաձայնեց ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ով ընդգծեց, թե իրենք Սահմանադրության ամենամեծ ընդդիմախոսն են: Պատգամավորը բացատրեց, թե ինչու են դեմ այս բարեփոխումներին:

«Մենք դեմ ենք, որովհետև գիտակցում ենք, թե ինչ նպատակ է հետապնդում այս բարեփոխումը, միակ նպատակն այն է, որ շրջանցվի Սերժ Սարգսյանի համար երրորդ անգամ ընտրվելու արգելքը: Նրա թիմակիցները ցանկանում են բարեփոխում իրականացնել միայն սրա համար: Ցանկանում եմ հասկանալ ձեր կարծիքը»,- ասաց նա և նշեց, թե իշխանությունները փորձում են այնպես անել, որ քաղաքական խաղի կանոնները չփոխվեն:

Լևոն Զուրաբյանը նաև հարցրեց, թե արդյոք հանձնաժողովն իրականում գիտի առաջարկվող Սահմանադրության բովանդակությունը, քանի որ նախնական կարծիքում բաց է թողնվել ամենակարևոր կետերից մեկը՝ վարչապետի առաջադրումը:

«Երբ վարչապետի նշանակումը թափուր է, դա արվում է ԱԺ նախագահի կողմից, չգիտեմ որևէ խորհրդարանական համակարգ, որ նման կարգ գոյություն ունի, սա արվում է միապետի կողմից: Դուք չեք էլ խոսել դրա մասին, սա պատահական չէ արված»,- ասաց նա և խոսեց, թե ընդդեմ սահմանադրական փոսությունների քաղաքական ուժերը միավորվել էին, սակայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանը թողեց քաղաքական դաշտը, և այն խումբը, որ ընդդիմանում էր բարեփոխումներին, պառակտվեց:

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչներից մեկը նշեց, թե իրենց գործը որպես իրավաբան՝ չի կայանում նրանում, որ մեկնաբնեն քաղաքական իրավիճակը: «Քաղաքական կոնսենսուսը մեր գործը չէ, մենք իրավուքն էլ չունենք, հետաքրքիր են ձեր դիտարկումները, բայց չեն կարող մեկնաբանել»,- ասաց նա և հավելեց, թե ամեն դեպքում բարձրացված կարծիքը հաշվի կառնվի:

Հանձնաժողովի ներկայացուցիչը նշեց, թե ծանոթ են Սահմանադրության տեքստի 148–րդ հոդվածին, որը վերաբերում է նոր վարչապետի ընտրությանը և այն նորություն չէ։