23.11.2024
Հայաստանի քաղաքական ուժերը և Վենետիկի հանձնաժողովը քննարկում են սահմանադրական բարեփոխումները
prev Նախորդ նորություն

Դավիթ Հարությունյան.Հայաստանի սահմանադրական բարեփոխումների նախագծում կարող են փոփոխություններ մտցվել

Վենետիկի հանձնաժողովը նախօրեին Երևանում հինգ ժամ տևած քննարկումներ է անցկացրել սահմանադրական բարեփոխումների մասնագիտացված հանձնաժողովի հետ: Ինչպես հայտարարել է մասնագիտացված հանձնաժողովի անդամ, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, քննարկումների արդյունքում Հայաստանի սահմանադրական բարեփոխումների նախագծում կարող են փոփոխություններ մտցվել:

«Մենք քննարկել ենք խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի անցկացման հետ կապված կետերը: Պետք է նշել, որ հարցը նրանում չէ, պետք է արդյոք երկրորդ փուլը, այլ արժի արդյոք այն ամրագրել սահմանադրությունում: Այս պահի դրությամբ մենք քննարկում ենք այդ հարցերը և կարծում եմ, որ կգտնենք փոխընդունելի որոշում»,-նշել է Հարությունյանը "Ազատության" հետ զրույցում:

Արդյոք կբավարարի Վենետիկի հանձնաժողովին փոփոխված նախագիծը Հարությունյանը նշել է, որ իրենք կշարունակեն իրենց աշխատանքը և իրենք փորձում են գտնել փոխընդունելի ձևակերպումներ:

Նա վստահություն է հայտնել, որ խորհրդարանական համակարգին անցնող երկրում կայուն մեծամասնության առկայությունն անհրաժեշտություն է: Նրա խոսքով, հանձնաժողովի անդամները հետագայու պատրաստ են վերադառնալ այդ կետին և փոփոխություններ մտցնել: Վենետիկի հանձնաժողովի առաջարկությանբ, մասնագիտական հանձնաժողովը մոտակա ժամանակներս փոփոխությունների փաթեթ կպատրաստի, մի շարք դրույթների հետ կապված, որպեսզի այն մտցվի խորհրդարան:

«Հիմնական դիտողությունները, որոնք ներկայացրել է հանձնաժողովը առիթ կծառայեն, որպեսզի նորից աշխատել նախագծի վրա: Իհարկե, այն արդեն գտնվում է Ազգային ժողովում, այդ պատճառով հանձնաժողովը միայն կարող է առաջարկություններ ներկայացրել խորհրդարան: Ես կարծում եմ, որ ամենակարևորը կայանում է նրանում, որ մենք տեսել ենք որոշակի դիրքերի մերձեցում»,-նշել է Դ.Հարությունյանը:

Նրա խոսքով, մեծ փոփոխություններ փաստաթղթում չեն լինելու: Նոր սահմանադրության ընդունումից հետո այն սկսելու է գործել նախագահի լիազորությունների ավարտից հետո: Վարչապետը կդառնա առաջին դեմքը միայն 2018թ.-ից ՝նոր նախագահի ընտրությունների հետո:

«Քանի որ նախագահը ընգրվել է և մանդատ է ստացել ժողովրդից, և մանդատը այդ նա ստացել է որոշակի ժամանակով»,-հավելել է նա: