23.11.2024
Դավիթ Հարությունյան.Հայաստանի սահմանադրական բարեփոխումների նախագծում կարող են փոփոխություններ մտցվել
prev Նախորդ նորություն

Արտակ Զաքարյան.Կառավարման խորհրդարանական համակարգը արդյունավետ մոդել կլինի Հայաստանի համար

Կառավարման համակարգի արդյունավետությունը կախված է նաեւ դրա կիրառումից: Այդ մասին հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար, ՀՀԿ պատգամավոր Արտակ Զաքարյանը՝ անդրադառնալով հարցին, թե Հայաստանում որքանո՞վ արդյունավետ կգործի կառավարման խորհրդարանական ձեւը:

«Եթե մեզ հաջողվի պրոֆեսիոնալ խորհրդարան ձեւավորել՝ կայացած քաղաքական ուժերով եւ լուրջ կենսագրությամբ քաղաքական գործիչներով, բնականաբար, կառավարման խորհրդարանական ձեւը կարող է իսկապես արդյունավետ մոդել դառնալ մեր երկրի համար»,- ասաց Արտակ Զաքարյանը, փոխանցում է news.am-ը:

Նկատառմանը, որ շատերն ընդգծում են Հայաստանի համար կառավարման կիսանախագահական ձեւի նպատակահարմարությունը, երկիր, որը պատերազմական վիճակում է, պատգամավորը նշեց, որ խնդիրը որոշումների կայացման գործընթացում է: «Եթե մեզ հաջողվի որոշումների ընդունման կայուն համակարգ եւ վստահ գործող մեծամասնություն ձեւավորել՝ լինի կոալիցիոն, թե մեկ ուժի կողմից ձեւավորված, այդ դեպքում, կարծում եմ, անվտանգության հարցերը լիարժեք լուծում կստանան»,- ընդգծեց Զաքարյանը: