23.11.2024
Վարչապետ. Կմեկնարկի Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը
prev Նախորդ նորություն

Փորձագետներ. "Ոտքի, Հայաստան" շարժումը կարիք ունի կոնկրետացնելու իր խնդիրները

Երևանում արդեն մի քանի օր բողոքի ակցիա է անցկացնում «Ոտքի, Հայաստան» քաղաքացիական շարժումը: Այն բանից հետո, երբ նախորդ ամսվա սկզբին ոստիկանությունը մաքրել է Բաղրամյան պողոտան ցուցարարներից, ովքեր պահանջում էին չեղարկել էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման որոշումը, մի խում ակտիվիտսներ Ոտքի, Հայաստան կարգախոսով շարունակել են բողոք արդեն Ազատության հրապարակում՝Սպենդիարյանի անվանի օպերայի և բալետի թատրոնի մերձակայքում:

Երևանում արդեն մի քանի օր բողոքի ակցիա է անցկացնում Ոտքի, Հայաստան քաղաքացիական շարժումը: Այն բանից հետո, երբ նախորդ ամսվա սկզբին ոստիկանությունը մաքրել է Բաղրամյան պողոտան ցուցարարներից, ովքեր պահանջում էին չեղարկել էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման որոշումը, մի խումբ ակտիվիտսներ «Ոտքի, Հայաստան» կարգախոսով շարունակել են բողոքն արդեն Ազատության հրապարակում՝Սպենդիարյանի անվանի օպերայի և բալետի թատրոնի մերձակայքում:

Այնուհետև ակտիվիստները տեղափոխվել են երկրի գլխավոր՝Հանրապետության հրապարակ: Հուլիսի 17-ին խումբը բարձրաձայնել է իր նպատակների մասին՝սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարը, որոնք նախաձեռնվել են ՀՀ-ի իշխանություններից կողմից և սականգների բարձրացման դեմ պայքարը:

Օգոստոսի 1-ին շարժման խորհուրդը հրապարակել է իր առաջին դիմումը՝Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ղեկավարի հրաժարականի պահանջով:

Այսպիսով, ի սկզբանե էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման դեմ հանդես եկող նախաձեռնությունը աստիճանաբար սկսել է առաջ քաշել քաղաքական պահանջներ: Պետք է նշել, էր այդ շարժումը՝ի տարբերություն նախորդների, սակավաթիվ է: Իհարկե, իր ազդեցությունն է թողնում նաև +40 ջերմաստիճանը, որի պայմաններում մարդիկ դժվար թե դուրս գան փողոցներ և քաղաքական պահանջներ առաջ քաշեն: Իրավիճակը բարդացնում է նաև այն հանգամանքը, որ Ոտքի Հայաստան շարժման օրակարգը բավականին հեռու է կոնկրետությունից:

Անորոշությունը, պահանջների զանազանությունը՝Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ղեկավարի հրաժարական, էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման որոշման չեղարկումը մի կողմից, մյուս կողմից՝սահմանադրական բարեփոխումներից հրաժարում և իշխող ՀՀԿ-ի իշխանությունից հեռացում՝փոշիացնում է շարժումը և թույլ չի տալիս շարժման մեջ ներգրավվել հնարավոր կողմնակիցներին:

Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանի կարծիքով, դեռևս ակտիվիստների գործողությունների մեջ չի նշմարվում միասնական օրակարգ, որպեսզի իրենց հետևից տանեն ժողովրդական զանգվածները: «Որպեսզի նրանց հետևից մարդիկ գան, անհրաժեշտ է, որպեսզի շարժումը մարդկանց համար հասկանալի խնդիրներ և նպատակներ առաջ քաշեն:Խնդրահարույց է նաև այդ ակցիացների սակավամարդ լինելը»,-նշել է Սաֆարյանը՝VERELQ-ի թղթակցին:

Շարժումը փաստացի ղեկավարում է Անդրիաս Ղուկասյանը, ով ավելի հայտնի է նրանով, որ 2013թ.-ին առաջադրվել է նախագահական ընտրություններում, որտեղ, սակայն նախընտրել է իր նախընտրական քարոզարշավը յուրահատուկ ձևով անցկացնել:Ղուկասյանը հացադուլ է հայտարարել: Մեկնաբանելով ակցիաները, Կովկասի ինստիտուտի վերլուծաբան Հրանտ Միքայելյանը մեզ հետ զրույցում նշել է, որ մարդիկ այնպիսի տրամադրություն չունեն, որպեսզի այն հնարավորություն տա շարժմանը ինչ-որ լուրջ խնդիրներ լուծել:

Նրա խոսքով, խնդիրը նրանում է, որ այդպիսի ինքնաբուխ շարժումները ամենուրեք են ձևավորվում և բացառությամբ Բաղրամյանի «էլեկտրամայդանի», բոլոր այդ ակցիաները սակավամարդ են: «Դա խոսում է մարդկանց մոտ վստահության և մոտիվացիայի բացակայության մասին: Համակարգային ընդդիմությունը նույնպես իրեն լիովին սպառել է: Ոչ մի քաղաքական ուժ, որ իրենց ընդդիմադիր է համարում, չի կարող այսօր կոնկրետ գաղափարներ առաջ քաշել, որը կկարողա միավորել մարդկանց և նրանց դժգոհությունն ու բողոքական տրամադրությունները օգտագործել»,-նշել է Միքայելյանը:

Նա հավելել է, որ իշխանությունները, չնայած լեգիտիմության լուրջ դեֆիցիտի, գրագետ օգտագործում են իրենց ընդդիմախոսների շարքերի այն անմիաբանությունը և հաճախակի նրանց կանխարգելում են՝այս կամ այն միջոցներով չեզոքացնելով իրենց համար անցանկալի սցենարները և պահպանելով իրավիճակի նկատմամբ վերահսկողությունը: