23.11.2024
Մամուլի տեսություն. Պերմյակովը պատիժը կկրի Հայաստանում
prev Նախորդ նորություն

Վարչապետ. Կմեկնարկի Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը

Հայաստան-Իրան երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարության վերսկսման աշխատանքները կմեկնարկեն հաջորդ շաբաթ: Այդ մասին կառավարության նիստի ընթացքում հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Նրա խոսքով, Վիեննայում Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը Հայաստանի առջև նոր հնարավորություններ է բացում տնտեսական համագործակցության սերտացման համար: «Ես վստահ եմ, որ Իրանի հետ համագործակցությունը, հատկապես էներգետիկ ոլորտում կնպաստի երկու երկրների միջև ապրանքաշրջանառության աճին»,-նշել է Աբրահամյանը:

Մինչ այդ, իրանական ԶԼՄ-ները նշել էին, որ ըստ օգոստոսի 9-ին Թեհրանում ստորագրված համաձայնագրի, էլեկտրահաղորդման գծի շինարարության համար անհրաժեշտ 117 միլիոն դոլարից՝ 91 միլիոն դոլարը կտրամադրի Իրանի արտահանման զարգացման բանկը, իսկ շինարարությունը կտևի 18 ամիս: Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը Ազատության ռադիոկայանի հետ զրույցում նշել է, որ հայկական կողմից համաձայնագիրը ստորագրել է Բարձրավոլտ էլեկտրացանցերը, իսկ ֆինանսավորումը իրականացվելու է իրանական վարկից:

Այս պահին Հայաստանի և Իրանի միջև գործում է երկու էլեկտրահաղորդակցման գիծ՝ յուրաքանչյուրը 220 կիլովատ հզորությամբ: Երրորդ բարձավոլտ էլեկտրահաղորդակցման գիծը նախատեսած է 400 կիլովատ հզորության համար: Երկու շղթաները, կդյուրացնեն հայկական էլեկտրաէներգիայի մատակարարումները իրանական գազի դիմաց:

Երրորդ գծի շինարարության մասին համաձայնագիրը ստորագրվել էր 2004 թ.-ին, սակայն հետագայում դրա իրականացումը հետաձգվել էր: Հայաստանի գործատուների միության նախագահ Գագաիկ Մակարյան խոսքով, Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկումը դրական ազդեցություն կթողնի Հայաստանի տնտեսության վրա և էլեկտրահաղորդման գծի մասին համաձայնությունը՝ առաջին ծիծեռնակն է:

«Իրանը կդառնա այլընտրանքային շուկա: Մենք հիմա տանջվում ենք, քանի որ ՌԴ-ը մեր երկրորդդ առևտրային գործընկերն է՝ 24%-ը բաժին է ընկնում ՌԴ-ին: Սակայն Իրանը գտնվում է առաջին հնգյակում՝ Իրան, Չինաստան, Թուրքիա: Իրանը կարող է աստիճանաբար զարգանալ և մեզ համար դառնալ երրրորդ գործընկեր ՌԴ-ից հետո, կամ երկրորդը՝ ՌԴ-ին հավասար»,-նշել է նա: