5.10.2024
Կասպից ծովի «գամբիտը»
prev Նախորդ նորություն

Էդվարդ Նալբանդյանը մեկնում է Իսրայել

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր աշխատանքային այցով մեկնում է Իսրայել: Այդ մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը: Այցի օրակարգի, նախատեսվող հանդիպումների մասին այլ մանրամասներ չեն հայտնվում:

Այցը բավականին խորհրդանշական է, քանի որ հայկական բարձրաստիճան պաշտոնյաները վաղուց չեն մեկնել հրեական պետություն: Հայ-իսրայելական արդի հարաբերությունները բավականին բարդանում են ադրբեջանա-իսրայելական ավելի սերտ հարաբերությունների պատճառով և կախված են նաև թուրք-իսրայելական հարաբերություններից:

Հայաստանի և Իսրայելի տնտեսական կապերը թույլ են և չեն կրում ռազմավարական բնույթ:

Իսկ Ադրբեջանի և Իսրայելի տնտեսական հարաբերությունները հենվում են առևտրային և ռազմական համագործակցության, այդ թվում ադրբեջանական նավթի վաճառքի և Ադրբեջանին՝ իսրայելական ռազմական տեխնիկայի և տեխնոլոգիաների մատակարարման վրա: Բացի այդ, Իսրայելը մինչ այս պահը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը և այդ հարցը օգտագործում է որպես Թուրքիայի վրա ազդելու լծակ:

Թուրք-իսրայելական հարաբերությունները այժմ բավականին լարված են:
Կասպիան ավազան. Եվրամիության էներգետիկ դիվերսիֆիկացիայի չդադարող փորձերը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mid.ru
05.10.2024
Հայաստանի նորանշանակ դեսպանը հանդիպել է Լավրովին. քննարկվել են երկկողմ հարաբերությունները