24.11.2024
Չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանը սպառնացել է. Կարեն Կարապետյան
prev Նախորդ նորություն

Սերժ Սարգսյանը խաղաղ է հեռանալու, և թող չսպառնա` մարտի 1 էլ չի լինելու. Աննա Հակոբյան

Ինչ էլ լինի այս օրերին, ում ձերբակալվեն և ինչ էլ ասվի` սկզբնական ասվածից չշեղվեք: Ինչ ասվել է շարունակելու է ուժի մեջ մնալ այնքան ժամանակ, մինչև Սերժ Սարգսյանը հրաժարական կտա: Այս մասին հանրահավաքում հայտարարեց Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը:

Նա խնդրեց Սարգսյանի շուտ անել դա, թեպետ դեմ էլ չեն վայելել երկար ժամանակ այն, ինչ կատարվում է հանրապետությունում և Երևանում: Բայց, հիշեցրեց նա, կան կարևոր խնդիրներ, որոնց մասին գիտի Սերժ Սարգսյանը և հայտարարել է իր ամուսինը` Նիկոլ Փաշինյանը.


«Օր առաջ կատարեք այդ քայլը: Ես համոզված եմ, որ նա այս պահին նայում է, թե ինչ է կատարվում Հանրապետության հրապարակում: Եվ չեմ պատկերացնում, թե ոնց է գիշերը քնելու, եթե դա հենց հիմա չանի: Բայց եթե դա չանի, միևնույն է Սերժ Սարգսյանը խաղաղ է հեռանալու և թող մարտի 1-ով էլ չսպառնա` մարտի 1 այս երկրում էլ չի լինելու»,- հայտարարեց Հակոբյանը: