25.11.2024
Կոչ ենք անում կառավարությանը հանդես բերել զսպվածություն. ԱՄՆ դեսպանություն
prev Նախորդ նորություն

Շարունակել պայքարը. հրապարակում մեկնարկեց վերջին օրերի ամենաբազմամարդ հանրահավաքը

Հանրապետության հրապարակում մեկնարկել է հանրահավաքը: Այն անհնազանդության գործընթացի մեկնարկին ամենաբազմամարդն է:

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Լենա Նազարյանը, որը Նիկոլ Փաշինյանի համակիր միակ պատգամավորն է, որին բերման չեն ենթարկել, կոչ արեց ցուցարարներին շարունակել պայքարը: Նա հայտարարեց, որ ցուցարարները պետք է շարունակեն զերծ մնալ բռնությունից, խուսափեն ոստիկանների հետ առճակատումից և բախումներից, իսկ գիշերը որևէ մեկը չմնա փողոցում:

«Եթե մեզ հետ կապ հաստատել չհաջողվի, հետևեք Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջին»,- հայտարարեց նա:

Շարունակել ամեն օր իրականացնել խաղաղ անհնազանդության գործողություններ Երևանում և հանրապետության բոլոր քաղաքներում. սա է կոչը ցուցարարներին: Նաև տոտալ դասադուլների ու գործադուլների կոչ արվեց: Իսկ ամենօրյա գործողությունները պետք է ամփոփվեն երեկոյան Հանրապետության հրապարակում:

Ցուցարարները շարունակում են վանկարկել «Նիկոլ» և «Ազատություն Նիկոլին»:


Ի դեպ, ՔՊ անդամները վստահ են, որ իրենց բոլորին ձերբակալելու են, բայց, հավաստիացրեցին նրանք, դա չպետք է խոչընդոտի շարժմանը: