22.11.2024
Թուրքիան ուժեղացնում է նավթամուղերի և գազամուղերի անվտանգությունը
prev Նախորդ նորություն

Էրդողանը դառնում է ավելի ավտորիտար

XXI-րդ դարի սկզբից Թուրքիայի քաղաքական պատմության մեջ գերակայում էր մեկ հզոր կերպար՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Այդ մասին American Interest գրում է սոցիոլոգ Պիտեր Բերգերը:

Նրա խոսքով, Էրդողանի իշխանության հասնելը շատ արագ է ստացվել՝ Ստամբուլի քաղաքապետ, ապա վարչապետ և նախագահ: Բերգերը նում է, որ Էրդողանի իշխանության գալը զուգորդվում էր վախերի և հույսերի հետ: «Նրա կրոնական և բարոյական պահպանողականությունը դուր է եկել շատ թուրքերի: Այն նաև վախեցրել էր քեմալական էլիտաներին խոշոր քաղաքներում, որոնք կասկածում էին, թե Էրդողանը ցանկանում է գաղտնի կերպով պետությունը վերաձևել շարիաթի կանոններին համապատասխան», - գրոմ է Բերգերը:

Սոցիոլոգի խոսքով, սկզբից Էրդողանի հենարանը բանակի և բյուրոկրատիայի իշխանությունն էր: Այդ ժամանակ նրա իշխանությունը համարվում էր ժողովրդավարական, ինչպես բուն Թուրքիայում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:

Ի սկզբանե "Արդարություն և զարգացում" կուսակցությունը հանդես էր գալիս ՆԱՏՕ-ի օգտին՝ չնայած Թուրքիան հանդիսանում է դաշինքի անդամ, ինչպես նաև հայտարարում էր ԵՄ-ի միանալու մասին: Նրա խոսքով, Թուրքիայի տնտեսական քաղաքականությունը կապիտալիստական էր, ինչը բխում էր նահանգային բիզնես դասի շահերից: Էրդողանը լուրջ բանակցություններ սկսեց քրդերի՝ երկրի ամենախոշոչ էթնիկ փոքրամասնության հետ, և նրանց ընդառաջ գնաց լեզվական հարցում, իսկ իսլամականացման քայլերը համեստ են, չնայած զգալի:

Բերգերի խոսքով, երբ "Արդարություն և զարգացում" կուսակցության դիրքերն ամրապնդվեցին, քաղաքացիների շրջանում սկսեց մեծանալ անհանգստությունը: «Մենք վախենում էինք, որ Էրդողանը կարող է դառնալ այաթոլա Խոմեյնի, սակայն մենք պետք է զգուշանանք, որ նա կարող է վերածվել Սուլեյման Հրաշալի»,-նշել է նա:

Սոցիոլոգը նշել է, որ Էրդողանը դառնում է ավելի ավտորիտար, իսկ նրա արտաքին քաղաքականությունն՝ ավելի ոչ տրամաբանական: Նրա խոսքով, կառավարությունը հետապնդում է քննադատներին և խստացնում մեդիայի վերահսկողությունը: "Ի վերջո Էրդողանը սկսել է խոսել սահմանադրությունում փոփոխություններ մտցնելու մասին՝ նախագաhi լիազորություններn ուժեղացնելու նպատակով: Բարեբախտաբար այդ նախագիծն առնվազն հետաձգվելու է, քանի որ հունիսյան ընտրություններում "Արդարություն և զարգացում" կուսակցությունը նախատեսվածից ավելի քիչ ձայներ հավաքեց", - եզրափակում է փորձագետը: