Թուրքիայի գլխավոր թիրախը ոչ թե "Իսլամական պետությունն" է, այլ քրդերը
Նախօրեին Մոսկվայում՝ RUSARMINFO մամուլի կենտրոնում, ռուսաստանցի փորձագետները քննարկել ռազմա-քաղաքական իրավիճակը Սիրիայում և Թուրքիայում, մասնավորապես Անկարայի ռազմական գործողությունները քրդերի և "Իսլամական պետության" դեմ:
Անկարայի տարօրինակ շրջադարձը
Չնայած Թուրքիայի իբր մասնակցությանը "Իսլամական պետության" դեմ գործող կոալիացիայում, թուրքական իշխանությունները բավականին տարօրինակ դիրքորոշում են որդեգրել այդ կազմակերպության դեմ պայքարում` ոչ միայն ցուցադրելով լիարժեք պասիվություն, այլ նաև համագործակցելով "Իսլամական պետության" հետ: Այսպես, Անկարան ոչ միայն չի մասնակցել ԻՊ-ի դիրքերին հարվածելուն իր օդուժի միջոցով (սիրիական քրդերի և իսլամիստների սահմանային բախումների ընթացքում կարող էր օգնել, սակայն չի օգնել հրետանային կամ տանկային կրակով), այլ անգամ չի թույլատրել ամերիկացիներին՝ իսլամիստներին հարվածելու համար օգտագործել Թուրքիայի տարածքում գտնվող ռազմակայանները:
Թուրքիան, Սիրիայում հակամարտության սկզբից ի վեր ունեցել է բացահայտ հակասադական դիրքորոշում, փոխշահավետ համագործակցություն է հաստատել ահաբեկիչների և իսլամիստ ծայրահեղականների հետ, որոնք կազմել են սիրիական օրինական իշխանությունների դեմ պայքարող գրոհայինների կորիզը: Թուրքական տարածքը դարձել է հիմնական անցակետ՝ Եվրոպայում և ՌԴ-ում հավաքագրված կամավորականների, զենքերի և զինամթերքների մատակարարումների, Սիրիայում և Իրաքում վիրավորվածների բուժման կազմակերպման համար:
Ինչպես ցույց տվեց Մոսկվայի պետական համալսարանի ուսանողուհի Վարվարա Կարաուլովայի շուրջ մեծ աղմուկ հանած դեպքը, անհրաժեշտության դեպքում թուրքական իշխանությունները բավականին արդյունավետ վերահսկում են իրենց սահմանը: Բացի այդ, նախորդ տարվա գարնանը Ալ-Ղաիդայի հետ կապված Ջեբհատ ան-Նուսրա խմբավորման կողմից հայաբնակ Քեսաբի գրավման ժամանակ, ինչպես պարզ դարձավ համացանցում հայտնված տեսանյութերից, թուրք սահմապահները թույլատրում են գրոհայիններին ազատ անցնել դեպի Սիրիա՝ իրենց անցագրային կետերով:
Իր հերթին, Թուրքիան "Իսլամական պետության" և այլ ծայրահեղական կազմակերպությունների հետ համագործակցության շնորհիվ բացի էժան նավթից, հնարավորություն է ստացել նրանց միջոցով պայքարել ինչպես Բաշար Ասադի վարչակարգի, այնպես էլ իր սահմաններում քրդերի դեմ:
Այդ պատճառով, այժմ "Իսլամական պետության" դեմ պայքարին մասնակցելու, մասնավորապես նրանց դեմ Անկարայի օդային հարվածներ հասնցելու հայտարարությունը, որոշակի զարմանք է առաջացրել: Սակայն այն բանից հետո, երբ ԻՊ-ին հարվածելուց բացի, թուրքական բանակը սկսել է հարվածներ հասցնել նաև Սիրիայի և Իրաքի քրդերին, Անկարայի գործողությունների ալգորիթմը ավելի հասկանալի դարձավ:
Ահաբեկչությունը, որպես առիթ
Թուրքիայի կտրուկ շրջադարձի որպես գլխավոր պատճառ բերվում է Սիրիայի սահմանին գտնվող Սուրուչ քաղաքում որոտացած պայթյունը, որի հետևանքով զոհվել է 32 մարդ: Տարօրինակ զուգադիպությամբ, բոլոր զոհերը քրդեր էին: Դրանից հետո Քրդական բանվորական կուսակցության ռազմական թևը հայտարարեց թուրքական ոստիկանության երկու աշխատակցի սպանության մասին, որոնք, քրդերի կարծիքով, մասնակցություն ունեին Սուրուչում որոտացած պայթյունին: Ստամբուլում և այլ քաղաքներում բազմաթիվ բողոքի ակցիաներ տեղի ունեցան իշխանության գործողությունների դեմ, որոնցից մի քանիսին ցրվեց ոստիկանությունը: Նրանց մասնակիցները վանկարկում էին «"Իսլամական պետությունը"՝ մարդասպան է, Արդարություն և զարգացում կուսակցությունը՝ մեղսակից»:
Չնայած ոչ ոք չի ստանձնել ահաբեկչության համար պատասխանատվությունը, Անկարան միանգամից մեղադրել է "Իսլամական պետությանը" և սկսել է ռմբակոծել ոչ միայն նրանց, այլ նաև Քրդական բանվորական կուսակցության ռազմակայանները: Քրդերին ուղղված հարվածները շատ ավելի ուժգին են:
Այդ կապակցությամբ փորձագետները հիշել են մեկ տարվա վաղեմության դեպք, երբ համացանցում են հայտնվել այն ժամանակվա ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի՝ այժմ երկրի վարչապետ, գլխավոր շտաբի և հետախուզության պետի գաղտնի հանդիպման ձայնագրությունը: Հանդիպմանը մասնակիցները քննարկում էին Թուրքիայի տարածքում ահաբեկչությունների կազմակերպման հարցը՝ Սիրիա ռազմական ներխուժման առիթ ստեղծելու համար:
Այդ պատճառով Քրդստանի տարածաշրջանային կառավարությանը ներկայացուցիչը ՌԴ-ում Ասո Ջանգի Բուրհանը մամուլի ասուլիսի ընթացքում չի բացառել, որ Սուրուչի ահաբեկչությանը մեղսակից են թուրքական իշխանությունները: Նրա կարծիքով, Թուրքիան վաղուց էր նախապատրաստվել հարվածել քրդերին: «Ես վստահ եմ, որ ծրագիրը բավականին վաղուց էր մշակվել: Քանի որ անհնար է մեկ օրվա ընթացքում որոշում կայացնել և սկսել Հյուսիսային Իրաքի տարածքում 154 օբյետկտների ռմբակոծություն, որոնք գտնվում են Հյուսիսային Քրդստանում»,-նշել է Բուրհանը: Փոխանցում է VERELQ-ի թղթակիցը Մոսկվայից:
Գլխավոր թիրախը քրդերն են
Իր հերթին, պատմական գիտությունների թեկնածու, ՌԴ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի արաբական և իսկամական հետազոտությունների կենտրոնի ավատ գիտաշխատող Բորիս Դոլգովը հայտարարել է, որ Սուրուչում ահաբեկչությունը և դրան հաջորդած իրադարձությունները թուրքական իշխանությունների ներքին և արտաքին քաղաքականության արդյունքն են:
Նա հավելեց, որ Թուրքիան, քողարկվելով "Իսլամական պետության" դեմ պայքարով, իրականում աջակցում է այդ կազմակերպությանը, որը պայքարում է քրդական ազգային շարժման, Բաշար Ասադի, իրաքյան կառավարության և Իրանի դեմ: Այդ բոլորը համընկնում են թուրքական ղեկավարության նպատակների հետ: Նրա խոսքով, քրդական ազգային շարժման զինված ջոկատներն իրենցից ամենակտիվ ուժն են ներկայացնում, որոնք պայքարում են "Իսլամական պետության" դեմ և Թուրքիան, հարվածներ հասցնելով Քրդական բանվորական կուսակցությանը, որը որոշ երկրներում ահաբեկչական է ճանաչվել, թուլացնում է ԻՊ-ի դեմ պայարի ճակատը:
Նրա հետ համակարծիք է նաև քրդերի ներկայացուցիչը: Բուրհանն ասաց, որ Թուրքիան չի պայքարում "Իսլամական պետության" դեմ, Կոբանիի պայքարը ոչ միայն պայքար էր ԻՊ-ի դեմ, այլ նաև Թուրքիայի: Ըստ նրա, Թուրքիայի քաղաքականության պատճառը Սիրիայում Քրդստանի ստեղծման վտանգն է, ինչպես նաև Ժողովուրդների դեմոկրատիայի կուսակցության հաջողությունը վերջերս կայացած խորհրդարանական ընտրություններում: Այդ քաղաքական ուժը խորհրդարան անցավ՝ հավաքելով 13% ձայն:
Այս հանգամանքները խանգարեցին նախագահ Էրդողանին սահմանադրական բարեփոխումներ անցկացնել և պաշտոնապես կենտրոնացնել իշխանությունը իր ձեռքերում, քանի որ գործող սահմանադրությամբ Թուրթիան խորհրդարանական հանրապետություն է: Թուրքիայում այսօրվա հակաքրդական հիսթերիայի պայմաններում, շատ հնարավոր է, որ Ժողովուրդների դեմոկրատիայի կուսակցությունը չանցնի խորհրդարան արտահերթ խորհրդարական ընտրություններում:
Հաշվի առնելով Թուրքիայի պորհրդարան անցած կուսակցությունների կոալիցիա կազմելու անկարողությունը՝ արտահերթ ընտրությունների հեռանկարը անխուսափելի է դառնում: Իսկ դա բխում է Էրդողանի շահերից, որը կփորձի երկրորդ անգամից խորհրդարանական մեծամասնություն ձևավորել:
Իր հերթին պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Սանկտ-Պետերբուրգի տարածաշրջանային վերլուծական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Կոլեսնիկովը չի բացառում, որ Սուրուչում ահաբեկչություններին կհաջորդեն նաև այլ ահաբեկչություններ, ինչը Էրդողանին հնարավորություն կտա երկրում արտակարգ դրություն մտցնել և կենտրոնացնել իշխանությունը իր ձեռքում:
Նա հիշեցրել է, որ այդպիսի բան արդեն տեղ է ունեցել Թուրքական հանրապետության պատմությունում: "Էրդողանը մարտիկ է, սակայն խորհրդարանական ընտրություններից հետո նա հայտնվել է դժվար իրավիճակում: Հայտնի չէ, թե ինչ քաղաքական դասավորություն նա կառաջարկի", - ասաց նա:
Վաշինգտոնի և Անկարայի դաշինքը
Փորձագետները համակարծիք էին, որ Թուրքիայի գործողություններին ԱՄՆ-ի աջակցությունը, մասնավորապես թուրքական զորքերի կողմից Սիրիայում սահմանային բուֆերային գոտում ստեղծման հարցում առկա է: Կոլեսնիկովի կարծիքով, այսօր Թուրքիայի տարածքից ռմբակոծվում են ոչ միայն քրդական կայանները, այլ նաև սիրիական օբյեկտներ: Շուտով կլինի նաև ցամաքային գործողություն, ինչն ԱՄՆ-ի մտահաղացումն է:
Այս համատեքստում հետաքրքիր են Թուրքիայի վերջին գործողությունները Ռուսաստանի նկատմամբ, որոնք ստանում են Արևմուտքի հակառուսական քաղաքականության բացահայտ աջակցության տեսք: Անկարան դանդաղեցնում է "Թուրքական հոսք" ծրագրի իրացումը, որը միտված էր Ուկրաինային հեռու պահել ռուսական գազի տարանցումից: Թուրքական իշխանությունները խիստ հակառուսական հայտարարություններով են հանդես եկել Ղրիմի թաթարների հարցում:
Շատ հնարավոր է, որ հենց դրա համար էլ Վաշինգտոնը համաձայնվել է Թուրքիայի գործողություններին Սիրիայի և քրդերի դեմ: Ինչպես ցույց են տալիս տարածաշրջանում վերջին տարիների իրադարձությունները, ԱՄՆ-ը այնքան էլ չի հետաքրքրում, որ Թուրքիայի նմանատիպ գործողությունների հետևանքով Սիրիայում իշխանության են գալու "Իսլամական պետության" կամ Ջաբհատ ան-Նուսրայի ծայրահեղական ներկայացուցիչները: