22.11.2024
Թուրքիայի գլխավոր թիրախը ոչ թե
prev Նախորդ նորություն

Գիա Նոդիա. Թբիլիսիի հավասարակշռված քաղաքականությանը ըմբռնումով են մոտենում Մոսկվայում և Բրյուսելում

Թբիլիսին բավականին հավասարակշռված քաղաքականություն է վարում ԵՄ-ի հակառուսական ուղղվածության հարցում: Մեկնաբանելով Վրաստանի վարչապետ Իրաքկլի Ղարիբաշվիլու հայտարարությունը, նշել է վրացի քաղաքագետ, Կովկասի խաղաղության, ժողովրդավարության և զարգացման ինստիտուտի ղեկավար Գիա Նոդիան:

Վրաստանի կառավարության ղեկավարը մինչ այդ հայտարարել էր, որ իրենց երկիրը գրեթե մեկ տարի առաջ է միացել Եվրամիության՝ ՌԴ-ի դեմ կիրառած 15 պատժամիջոցներից միայն մեկին ՝ նկատի ունենալով Ղրիմում և Սևաստոպոլում արտադրված ապրանքների արտահանմանը: Ղարիբաշվիլին ասել էր, որ Վրաստանը բարձր է գնահատում այն, որ վերջին տարիներին կարողացել է զարգացնել առևտրա-տնտեսական հարաբերություններ ՌԴ-ի հետ, որը երկու երկրների միջև կառուցողական երկխոսության արդյունք է:

Ինչպես նշեց Գիա Նոդիան VERELQ-ի թղթակցի հետ զրույցում, Թբիլիսին փորձում է հասնել վրացական ապրանքները ռուսական շուկա արտահանելուՄոսկվայի էմբարգոյի չեղարկմանը, և Ղարիբաշվիլու հայտարարությունը պետք է դիտարկել հենց այդ կոնտեքստում: «Ինձ թվում է, որ ռուսական կողմը կընդառաջի Վրաստանի գործողություններին: Ռուսներին ձեռնտու չէ Վրաստանի տնտեսության հետագա թուլացումը, քանի որ այդ պարագայում կթուլանան նաև Մոսկվային լոյալ վրացական կառավարության դիրքերը», - նշել է քաղաքագետը:

Պատասխանելով այն հարցին՝ արդյոք Ղարիբաշվիլու քաղաքականությունը աջակցություն է գտնվում վրացական հասարակությունում, Նոդիան նշել է, որ հասարակությունը այս հարցում երկփեղկված է՝ նրա մի մասը գտնում է, որ պետք է բարելավել տնտեսական կապերը ՌԴ-ի հետ, մյուս մասը հանդես է գալիս եվրաինտեգրացիայի օգտին: «Որևէ ընդհանուր ուղենիշ գոյություն չունի»,- հավելեց նա:

Նոդիան նաև ընդգծեց, որ Բրյուսելն այժմը որևէ ճնշում չի գործադրելու Վրաստանի վրա՝ Մոսկվայի հետ հարաբերությունները բարելավելու նրա ցանկության համար: «ԵՄ-ը այժմ զբաղված է ուկրաինական խնդրով և լրացուցիչ լարվածություն, լրացուցիչ հակամարտություն ՌԴ-ի մասնակցությամբ Բրյուսելին հարկավոր չէ»,-պարզաբանեց նա:

Առևտրի մասին, որպես վրաց-ռուսական հարաբերությունների կենտրոնական էլեմենտի, խոսեց նաև քաղաքագետ Գեորգի Կանաշվիլին: Նա նշեց, որ ռուսական շուկան գրեթե բաց է վրացական բոլոր տեսակի արտադրանքների համար: Նրա խոսքով, կայուն քաղաքական երկխոսության մասին դեռևս խոսք չկա՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի հարցերը լուրջ խոչընդոտ են հանդիսանում: Բացի այդ, գործող իշխանությունները պահպանում են եվրոատլանտյան կառույցներին ինտեգրվելու ուղենիշը:

Կանաշվիլին նույնպես այն կարծիքի է, որ Արևմուտքն ընդհանուր առմամբ ըմբռնումով է մոտենում Թբիլիսիի քաղաքականությանը: ԵՄ-ում և ԱՄՆ-ում ոչ ոք չեն ճնշելու Թբիլիսիին, որպեսզի նա միանա հակառուսական պատժամիջոցներին: "Այլ խնդիր է, որ շատ ուժեղ դիսկուրս է ծավալվել Վրաստանի ներսում այդ հարցով գործող կառավարության և ընդդիմադիր Ազգային շարժման միջև", - ասաց նա մեր հետ զրույցում: