22.11.2024
Գիա Նոդիա. Թբիլիսիի հավասարակշռված քաղաքականությանը ըմբռնումով են մոտենում Մոսկվայում և Բրյուսելում
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ԱԳ նախարարները կքննարկեն տարածաշրջանային խնդիրները

Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների հերթական հանդիպումը կայանալու է այս տարվա նոյեմբերին: Այդ մասին այսօր հայտարարել է Ադրբեջանում Վրաստանի դեսպան Թեյմուրազ Շարաշենիձեն:

Նրա խոսքով, հանդիպմանը քննարկվելու են տարածաշրջանային համագործակցության հարցեր:

Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ԱԳ նախարարների եռակողմ առաջին հանդիպումը կայացել է 2012թ.-ին Թուրքիայի Տրապիզոն քաղաքում: Երկրորդ նմանատիպ հանդիպումը կայացել է 2013թ.-ի մարտի 28-ին Վրաստանի Բաթումի քաղաքում, երրորդը՝ 2014թ.-ի փետրվարի 19-ին Ադրբեջանի Գյանջա քաղաքում, չորրորդը՝ 2014թ.-ի դեկտեմբերին Կարսում, փոխանցում է Trend-ը: