22.11.2024
Ղարիբաշվիլի. Վրաստանը չպետք է միանա ԵՄ-ի հակառուսական պատժամիջոցներին
prev Նախորդ նորություն

Թուրքիան ուժեղացնում է նավթամուղերի և գազամուղերի անվտանգությունը

Թուրքական իշխանությունները որոշում են կայացրել ջերմային տեսախցիկներ տեղադրել, ինչպես նաև պարեկներ նշանակել՝ կարևորագույն նավթամուղերի և գազամուղերի անցկացման վայրերում:

Այդ միջոցառումները կօգնեն ապահովագրել էներգակիրների մատակարարումները քրդական գրոհայինների վերջին շրջանում հաճախակիացած հարձակումներից: Էներգակիրների ենթակառուցվածքների անվտանգության միջոցառումների խստացմանն աջակցում է Իրաքի Քրդստանը, որի նավթի արտահանումը աշխարհի տարբեր երկրներ անցնում է Թուրիայի տարածքով: Պետք է նշել, որ վերջին հարձակումների հետևանքով վնասները կազմում են ավելի քան 250 միլիոն դոլար, փոխանցում է mk-turkey.ru կայքը:

Քրդական բանվորական կուսակցության թիրախներից մեկն է դարձել էներգետիկ ենթակառուցվածքները: Հիշեցնենք, վերջին տաս օրերի ընթացքում գրոհայինները իրականացրել էին ադրբեջանական Շահ-Դենիզ խողովակաշարի և իրանական գազամուղի պայթեցումը, որոնցով տարեկան 16 միլիարդ խմ գազ է արտահանվում: