24.11.2024
Ընդվզման պատճառը ժողովրդի կյանքի լուրջ խնդիրներն են. Արամ Ա-ն գալիս է Հայաստան
prev Նախորդ նորություն

Մոսկվան թույլ չի տա լայնածավալ էսկալացիա Ղարաբաղում. հայացք Բաքվից

ՌԴ–ի ղեկավարությունը հետաքրքրված է Սերժ Սարգսյանի իշխանության ամրապնդմամբ ու առաջնագծում լարվածության աճի պարագայում ամեն ինչ կանի կողմերին մեծ պատերազմից զերծ պահելու համար։ Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը։


Նա նշել է, որ ՀՀ–ում լուրջ քաղաքական ճգնաժամ չկա`առկա են բողոքի ակցիաները, որը գլխավորում է Նիկոլ Փաշինյանը։ Ըստ նրա, բողոքի ակցիաներն այնքան մեծ չեն, որպեսզի ՀՀ–ի ղեկավարությունը զորքեր բերի Ղարաբաղից։ Նրա խոսքով, Մոսկվան զերծ է պահելու կողմերին լայնածավալ պատերազմից, քանի որ անգամ փոքր պարտությունը Ղարաբաղում կարող է լրջորեն ապակայունացնել իրավիճակը ՀՀ–ում։