Ի՞նչ երկխոսություն, ուշ է: Ապրիլի 20-ին Երեւանի Հանրապետության հրապարկում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքի մասշտաբային հանրահավաքի ժամանակ՝ պատասխանելով Հայաստանի իշխանությունների երկխոսության կոչերին, հայտարարեց ընդդիմության առաջնորդ, ԱԺ «Ելք» խմբակցությայն ղեկավար Նիկոլ Փաշինյանը ու այս համատեքստում ռուսերենով հավելեց. «Поезд ушел»:
Միեւնույն ժաանակ Երեւանում Սարգսյանի վարչապետության դեմ բազմահազարանոց շուրջ օրյա ցույցերն ու երթերը ղեկավարող Փաշինյանը նկատեց, որ ասվածը չի նշանակում՝ քննարկումների պատրաստ չլինել: «Սա չի նշանակում, որ մենք պատրաստն չենք որեւէ քննարկում ունենալ», - հայտարարեց նա ու հավելեց, որ ընդդիմությունը պատրաստ է քննարկել Սերժ Սարգսյանի հրաժարականի պայմանները:
Վերջին շրջանում իշխանության տարբեր էշելոններից Նիկոլ Պաշինյանին ու նրա թիմին մի կողմից երկխոսությա հարվեր են անում, իսկ մյուս կողմից նախազգուշացնում, որ իշխանությունների համբերությունն անսահման չէ:
«Որպես հայ մարդ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ինչպես և բոլորը, շատ անհանգիստ եմ ստեղծված իրավիճակով: Առաջարկում եմ բոլոր քաղաքական ուժերին, երկրի ապագայի համար անհանգիստ մարդկանց վերանայել իրենց մոտեցումները և երկխոսություն սկսել բոլոր հարթակներում, որպեսզի ապահովվի երկրի կայունությունը: Նույնիսկ պատերազմող երկրները բանակցում են և տրամաբանական լուծման են գալիս: Մենք՝ հայերս, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, պարտավոր ենք մեր տան մեջ նստել, ռացիոնալ բանակցել և տրամաբանական լուծումներ գտնել այս իրավիճակից դուրս գալու համար: Ապակայունության դեպքում տուժելու ենք բոլորս, տուժելու է մեր երկիրը» - մասնավորապես հայտարարել էր Հայաստանի առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը:
Նկիլո Փաշինյանի պատասխանն այս ու վերջին շրջանում երկխոսության նման առաջարկներին, ինչպես եւ կանխատեսում էին փորձագետները, շատ կտրուկ էր: «Մենք պատրաստ ենք քննարկել Սերժ Սարգսյանի հրաժարականի ժամկետներն ու դրա հետ կապված որոշ պայմաններ: Ես պատրաստ եմ ասել, կարծում եմ, կհամաձայնեք դրա հետ, որ մենք ընդհանրապես վրեժխնդրություններ չենք ուզում»,– ասաց նա՝ ավելացնելով, որ եթե Սերժ Սարգսյանն օր առաջ հրաժարական տա, ապա դա միայն ու միայն օգուտ կբերի նրան ու Հայաստանի Հանրապետությանը:
Իր ելույթում նա կարեւորեց նաեւ միջազգային հանրույթան, հատկապես Հայաստանի անվտանգության համար կարեւոր նշանակություն ունեցող դաշնակից Ռուսաստանի արձագանը ՀՀ-ում տեղի ունեցող հակակառարական ցույցերին: Փաշինյանը մեջբերեց ՌԴ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Մարիա Զախարովայի հայտարարությունը, որ իրենք վստահ են, որ «Հայաստանում ստեղծված իրավիճակը կկարգավորի ժողովրդավարական ճանապարհով, իրավական դաշտում»:
«Սա չափազանց կարևոր հայտարարություն է: Սերժ Սարգսյանը կորցնում է նաև Ռուսաստանի աջակցությունը», – ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ այս պայմաններում ծիծաղելի է, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը երկխոսության կոչ է անում: «Իշխանությունն այլևս անվերադարձ պատկանում է Հայաստանի ժողովրդին»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, որի խեսքերը ցուցարարներն ընդունեցին ցափողջուններով, վանկարկումներով ու վուվուզելաների ազդանշաններով:
Այուհետեւ նա շարադարեց իր թիմի մոտեցումներն ու պատկերացումներն ապագա հետագա քաղաքական զարգացումների մասին:
1. Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս վարչապետի պաշտոնից
2. Ազգային ժողովը վարչապետ է ընտրում ժողովրդի թեկնածուին
3. Ձևավորվում է ժամանակավոր կառավարություն
4. Հայաստանի օրենսդրությամբ վարչապետ նշանակվելուց 20 օր հետո ԱԺ-ն պետք է հավանություն տա կառավարության ծրագրին:
«Երբ ձևավորվի ժամանակավոր կառավարություն քաղաքական պայմանավորվածության համաձայն Ազգային ժողովը չի ընդունում կառավարության ծրագիրը, ինչից հետո իրավունքի ուժով տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,- մանրամասնեց Փաշինյանը:
Պատգամավորն ասաց, որ այս ծրագրի կետերն իրենք պատրաստ են քննարկել ՀՀԿ ներկայացուցիչների հետ, որպեսզի ապահովեն իշխանության անցնցում փոխանցումը ժողովրդին: «Բայց այստեղ կա մի կարևոր նախապայման, որ տեղի ունենալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները որևէ մեկի կողմից կասկածելի պիտի չլինեն, դա պետք է լինի 100 տոկոսով մաքուր ու ազատ ընտրություն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: