24.11.2024
Պատրաստ ենք առաջ մղելու ԵՄ հետ քաղաքական երկխոսությունը. Արմեն Սարգսյան
prev Նախորդ նորություն

Ընդվզման պատճառը ժողովրդի կյանքի լուրջ խնդիրներն են. Արամ Ա-ն գալիս է Հայաստան

Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն այսօր առավոտյան մի քանի ժամով գալիս է Հայաստան: Այս մասին տեղեկանում ենք Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի մամլո դիվանից: Նշվում է, որ նա նույն օրը կվերադառնա Անթիլիասի Մայրավանք։


Բեյրութի օդանավակայանում Cilicia TV-ի խնդրանքով անդրադառնալով հայաստանյան վերջին իրադարձություններին՝ Վեհափառ Հայրապետը մասնավորապես նշել է.


«Վերջին օրերում Երեւանին մեջ տեղի ունեցող ցույցերը բնականաբար ընդվզումի արտահայտություն են, սակայն ինչ էլ ըլլան ընդվզումների պատճառը, արտոնելի չէ, ներելի չէ, որ հայու արյուն հոսի հայրենի սրբազան հողին վրա: Արտոնելի չէ, ներելի չէ, որ մեր ոստիկաններու ու երիտասարդներու միջեւ բախումներ տեղի ունենան՝ երբեմն ոստիկաննները մղելով ձերբակալությունների: Բոլորն ալ մեր սիրելի զավակներն են: Ինչպես մեր բոլոր ընկերություններու կյանքի մեջ, նաեւ մեր հայրենի մեր ժողովրդի կյանքին լուրջ խնդիրներ կան, լուրջ մտահոգություններ գոյություն ունին, որոնք մեր զավակները երբեմն կմղեն բողոքի ու պոռտկումի:

Անհրաժեշտ է, սակայն, որ խնդիրներն ու մտահոգությունները քննվին եւ լուծման ուղիներ որոնվին միասնաբար, նախագահին հովանավորությամբ եւ մեր ժողովուրդը ներկայացնող բոլոր ուժերուն միասնական ճիգով եւ թոթափած սիրո ու հասկացողության ոգիով: Այս է հարցերը լուծման առաջնորդող ճիշտ ու ապահով ճանփան: Այս է մեր ըսպասումը հայրենի մեր իշխանությունեն, ինչպես նաեւ հայրենի մեր ժողովուրդի սիրելի զավակներեն:


Կաղոթեմ առ Աստված, որ իր երկնային հովանիի ներքեւ անվթար պահե ու պաշտպանե մեր սիրելի հայրենիքը:


Կաղոթեմ առ Աստված, որ իր երկնային շնորհքներով ու բարիքներով ծաղկեցնե մեր ժողովուրդի կյանքը ի Հայաստան Արցախ եւ ի սփյուռս աշխարհի»:


Ապրիլի 20-ին Երեւանի տարբեր մասերում շարունակվում են Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բազմամարդ բողոքի ակցիաները: Ընդդիմադիրները փակում են փողոցները: Լրատվամիջոցները հայտնում են շուրջ տաս բերման ենթարկված անձանց մասին, նրանք թվում է Դավիթ Սանասարյանը:


Նախօերին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այսօր՝ ապրիլի 20-ին, իրենք կրկին վերադառնալու են Երեւանի փողոցները տոտալ շրջափակելու ակցիային եւ դա պետք է լինի ցանցային՝ Երեւանի բոլոր թաղամասերում: Նա նշել է, որ փակելու են նաեւ մետրոյի կայարանները։ Փաշինյանը բոլորին կոչ է արել վաղը գործի չգնալ կամ միանալ իրենց։