System of a Down կիթառահարը հոգով հայ ցուցարարների հետ է
Աշխարհահռչակ System of a Down ռոք-խմբի կիթառահար Դարոն Մալաքյանը լուսանկար է հրապարակել և մակագրել այն.
«Հոգով ես իմ հայ եղբայր և քույրերի հետ եմ, որոնք ցույցեր են անում Հայաստանում»(I am there in spirit with my brothers and sisters protesting in Armenia!!!!!!):
Հիշեցնենք, նախօրեին Հանրապետության հրապարակի հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց.
«Հենց նոր հեռախոսազրույց ունեցա Սերժ Թանկյանի հետ։ Նա աջակցում է մեզ։ Ինչ վերաբերում է Հայաստան գալ-չգալուն, իր պատասխանը նա ինքը կհրապարակի»:
Սերժ Թանկյանը Facebook-յան իր էջում նաև ուղերձ էր հրապարակել, որով աջակցություն էր հայտնել ցուցարարներին.
«Հայաստանում, ի վերջո, մի անհավանական բան է տեղի ունենում: Քաղաքացիական անհնազանդությունը թափ է հավաքում և վերածվում գործադուլների ու դասադուլների ընդդեմ անարդար և կոռումպացված քաղաքական վերնախավի: Սա նոր Հայաստանի առաջին շաբաթն է, քանզի ինչ էլ որ լինի՝ անտարբերությունը կոտրված է: Սերժ Սարգսյանը (նախկին նախագահը, նոր վարչապետը) ինքն է խոստովանել, որ, հնարավոր է, բնակչության 60% չեն սիրում իրեն և համաձայն չեն իր հետ:
Այդուհանդերձ նա համառորեն շարունակում է իշխանավարել: Սե՛րժ, ամենայն հարգանքով, դու մեր հայրը չես, իսկ մենք քո երեխաները չենք: Դու ավարտել ես ծառայել Հայաստանի ժողովրդին և այլևս կենսունակ, հարգված առաջնորդ չես, քո գնալը, կամ իշխանավարման շարունակումը անարդյունավետ է և վտանգավոր: Քանի դեռ գեր կինը երգում, ուրեմն դեռ վերջը չէ: Այդ կինը Մայր Հայաստանն է, որը երգում է փողոց դուրս գալը:
Հետևեք Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին», - գրել է Սերժ Թանկյանը և տեղադրել հանրահավաքի ուղիղ եթերի հղումը: