Շարունակելու ենք բերման ենթարկել ցուցարարներին. ոստիկանություն
Ոստիկանությունը շարունակելու է օրենքով սահմանված կարգով բերման ենթարկել բոլոր այն անձանց, ովքեր թույլ են տալիս հասարակական կարգի դեմ ուղղված իրավախախտումներ: Այս մասին ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:
«Եթե վարչական ձերբակալման օրենքով սահմանված ժամկետում բերված անձինք ազատ չեն արձակվում, ապա ընդունել ի գիտություն, որ նախաքննության մարմնի միջոցով ստուգվում է նրանց մասնակցությունը կատարված հանցագործություններին», - ասված ոստիկանության հաղորդագրության մեջ:
Ապրիլի 19-ի վաղ առավոտվանից սկսած ընդդիմության ներկայացուցիչները հավաքվել էին Հանրապետության հրապարակում։ Նրանք այստեղ են ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կոչով:
Պատգամավորը ապրիլի 18-ի հանրահավաքի ընթացքում հայտարարել էր, որ ապրիլի 19-ի ժամը 8-ից սկսած ցուցարարները փորձելու են արգելափակել մի շարք կառավարական շենքերի մուտքերը։
Ոստիկանությունից հայտնել էին, որ ժամը 10։00 դրությամբ բերման է ենթարկվել 20 մարդ՝ Կենտրոն, Էրեբունի և Արաբկիր բաժիններ։
Ապրիլի 19-ին կայանալու է վարչապետ Սերժ Սարգսյանի վարած կառավարության առաջին նիստը, սակայն այն տեղի չի ունեցել սահմանված ժամին:
ՀԺ-ի թղթակիցը կառավարության տեղեկատվության վարչությունից տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Զոյա Բարսեղյանից տեղեկացրել է, որ նիստը լինելու է օրվա երկրորդ կեսին, իսկ թե հստակ որ ժամին՝ Զոյա Բարսեղյանը նշել է, առաջիա 1 ժամվա ընթացքում կառավարությունը պաշտոնապես կտեղեկացնի ժամի մասին:
Նիկոլ Փաշինյանի տեղեկություններով, կառավարության նիստը անցկացվելու է ժամը 17:00-ին: