22.04.2025
ՀԱՊԿ-ը կպայքարի անօրինական միգրացիայի դեմ
prev Նախորդ նորություն

Ղազախստանից` Բաքու. ՊետԴուման հնչեցրել է Ադրբեջանում ՌԴ դեսպանի անունը

ՌԴ Պետական Դումայի ԱՊՀ, Եվրասիական ինտեգրացիայի և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովը հավանություն է տվել Միխայիլ Բոչարնիկովին Ադրբեջանում ՌԴ դեսպան նշանակելուն: Այս մասին РИА Новости-ին հայտնել է հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը:

Նա նշել է, որ հանձնաժողովը հավանություն է տվել նաև Օլեգ Վասնեցովին Մոլդովայում ՌԴ դեսպան նշանակելուն:


«Բոչարնիկովը մինչ այս ՌԴ դեսպանն էր Ղազախստանում»,- նշել է նա:

Նշվում է, որ Բոչարնիկովը իր դիվանագիտական առաքելությունը Ղազախստանում ավարտում է 2018 թվականին:

Հիշեցնենք, ավելի վաղ ՌԴ Պետդումայի ԱՊՀ, Եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովը հաստատել էր Գեորգի Զուևի թեկնածությունը Ադրբեջանում ՌԴ դեսպանի պաշտոնին, սակայն Բաքուն մերժել էր ագրեմանը` Զուևի վառ պրոհայկական դիրքորոշման պատճառով:

«Ձեր որոշելիքը չէ». Մ. Հակոբյանը ՀՀ-ում Ռուսաստանի ՌՈ ստորաբաժանումների տեղակայման մասին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան