26.11.2024
Ղազախստանից` Բաքու. ՊետԴուման հնչեցրել է Ադրբեջանում ՌԴ դեսպանի անունը
prev Նախորդ նորություն

«Ձեր որոշելիքը չէ». Մ. Հակոբյանը ՀՀ-ում Ռուսաստանի ՌՈ ստորաբաժանումների տեղակայման մասին

«Ձեր որոշելիքը չէ։ Մեր որոշելիքն է», - կտրուկ է արձագանքել ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը Հայաստանում ՌԴ-ի 102-րդ ռազմաբազայում ռուսական ռազմական ոստիկանության ուժեր տեղակայելու հարցին։


Մովսես Հակոբյանն վերջերս մամուլում ակտիվորեն շրջանառվող ՀՀ-ում ՌԴ-ի ռազմական ոստիկանության ստորաբաժանումներ տեղեկայելու մասին հացին անդրադարձել Եռաբլուրում ապրիլի 2-ին: Նրա խոսքով, հարցը չպիտի հետաքրքրի այլոց, դա իրենց ռազմավարությունն է։


Օրեր առաջ Ռուսաստանի զինված ուժերի Հարավային օկրուգի մամուլի ծառայությունը հայտարարել է Գյումրիում ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայում ռազմական ոստիկանության հրազենով զինված ստորաբաժանումներ տեղակայելու մասին։


Տեղեկատվություն մեծ աժիոտաժ բարձրացրեց մամուլում: Զինված ստորաբաժանումների տեղակայումը, ըստ փորձագետների իրականացվում է ՀՀ-ում «Ռուսական ռազմաբազայի մասին» պայմանագրի խախտումով, քանի որ այդ փաստաթղթում նման դրույթ ներառված չէ: Փորձագետների մյուս մասն էլ պնդում է, որ համաձայն միջազգային պրակտիկայի այլ պետության տարածքում ռազմաբազայի տեղակայումը իրենից ենթադրում է նաեւ ռազմական ոստիկանության ստորաբաժանումների ներկայություն։


Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ավելի վաղ հայտնել էր, որ ՌԴ ՌՈ ստորաբաժանումների տեղակայման հարցի շուրջ բանակցությունները սկսվել են, հարցը դեռ քննարկման փուլում է։ Մինչ իրավական ընթացակարգերը, ռուսական կողմից դարձյալ հայտարարություններ եղան, թե արդեն իսկ այդ ուժերը տեղակայվում են, մինդեռ համաձայնագրով այն դեռ ամրագրված չէ։ ՌԴ ՌՈ-ի աշխատակիցներին Գյումրիում շւրջելիս ֆիքսել էր նաեւ լրագրողների տեսախցիկը:


ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից էլ հայտնել էին, որ եթե ՌԴ-ի ռազմական ոստիկանության տեղակայման հետ կապված համաձայնագիր է ստորագրվում՝ դա պետք է կառավարության որոշմամբ լինի, իրենք համաձայնագրից տեղյակ չեն: Հարցին՝ ռուսական ռազմական ոստիկանության հարցն իրենց հետ կապ չունի՞, պատասխանել էին, որ կապ ունի, բայց համաձայնագիրը կառավարության որոշմամբ պետք է լինի:


ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Արամ Արարատյանն էլ armtimes.com-ի հետ զրույցում նշել էր, որ այդ հարցը իրենց հետ առնչություն չունի: Նա մասնագետների հետ է զրուցել եւ ճշտել է, որ պայմանագիրը վերաբերվում է միայն ռազմական բազայի գործունեությանը, իսկ այստեղ որեւէ արտառոց բան չկա, որ երկկողմ պայմանագիր կնքվի: Դիտարկմանը, թե ՊՆ մամուլի խոսնակն էր նշել, որ երկկողմ համաձայնագիր պետք է լինի, Արարատյանն արձագանքել էր, որ հարցը վերաբերվում է միայն բազային, այսինքն առանձին ստորաբաժանման ստեղծմանը, եւ հայկական կողմը մեծ հաշվով առնչություն չունի դրա հետ, որպեսզի երկկողմ համաձայնություն լինի, եւ կառավարությունում նման բան չկա:


Մովսես Հակոբյանը եւս չցանկացավ ծավալվել այս հարցի շուրջ: Հարցին՝ ի՞նչն է ռուսաստանյան ռազմական ոստիկանության տեղակայելու պատճառը, Մովսես Հակոբյանը կտրուկ պատասխանեց. «Այն, ինչ կատարվել է, կատարվել է օրինական։ Ձեր որոշելիքը չէ։ Մեր որոշելիքն է, մենք էլ կորոշենք... Դա ձեզ հետաքրքիր չպիտի լինի, դա մեր ռազմավարություն... Հանրությանը կտեղեկացվի», – ասաց Մովսես Հակոբյանը՝ հրաժարվելով պատասխանել մյուս հարցերին։