26.11.2024
ՀՀ-ն ԱՄՆ-ի վտանգավոր գոտում է. նա փորձում է կապող օղակ լինել Իրանի եւ ՌԴ-ի համար. The Hill
prev Նախորդ նորություն

ԱՄՆ դեսպան vs Հայկական վերածնունդ․ ո՞վ եւ ինչո՞ւ է սատարում «Սասնա Ծռերին»

Ի պատասխան Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Պրն․ Ռիչարդ Միլսի՝ aysor.am-ում տպագրված հարցազրույցում տեղ գտած իրարամերժ պատասխանների, «Հայկական վերածնունդ» Սփյուռքյան կազմակերպությունը, որը սատարում է «Սասնա Ծռերի» և հայ ժողովրդի ազատ և ինքնիշխան ապրելու համար բարձրացրած աբստամբության իրավունքը, և կիսելով «Սասնա Ծռերի»-ի արժեքներն ու ինքնիշխան հայրենիք կառուցելու տեսլականը, հայտարարում է․


. Սահմանադրորեն իշխանությունը պատկանում է ժողովրդին:
. Ժողովրդի կողմից ընտրված իշխանություններին բռնի ճանապարհով տապալելը հանցագործություն է։
. Մարդու կյանքը մեզ համար բարձրագույն արժեք է ներկայացնում։
. Մերժում ենք բռնատիրությունը և բռնատիրության բոլոր ձևերը։
. Քաղաքական պլատֆորմի և քաղաքական պայքարի միջոցների բացակայության պարագայում, մենք ընդունում ենք ապստամբությունը ինչպես նաև ապստամբությանը օժանդակելն ու սատարելը որպես Մարդու անձի ազատության և ինքնիշխանության պաշտպանություն և ի վերուստ տրված աստվածային իրավունք։


«Այս հայտարարություններից առաջին չորսը պրն Միլսը իր հարցազրույցում ուղղակի կամ անուղղակի հաստատել է, որ դրանք նաև ԱՄՆ-ի որդեգրած արժեքներն են։ ՀՎՍԿ-ն ոչ միայն համակրում է այս արժեքները այլ նաև որդեգրել է այդ արժեքները ու հաստատակամ է իր գործընկերների և «Սասնա Ծռերի» հետ միասին դրանք ներդնել և իրագործել Հայաստանի գալիք կառավարման համակարգում։


Մենք առավել քան վստահ ենք, որ ինչպես պրն Միլսը, այնպես էլ իրեն նախորդած գործընկերը քաջատեղյակ են բոլոր վերոհիշյալ արժեքների ոտնահարմանն ու անտեսմանը Հայաստանում։ Օր օրի սաստկացող ու թափ հավաքող բռնատիրությունը Հայաստանում սկսվել է քայլ առ քայլ, կեղծելով ընտրությունները, արյան մեջ խեղդելով ժողովրդի ձայնը, վերացնելով քաղաքական դաշտը։ Այս ամենի հետ միասին կեղծվում է Սահմնադրությունը, ոչնչացվում նոր ոտքի կանգնող անկախ դատական համակարգը ու արդարադատությունը։ Այս ամենին, առավել քան վստահ ենք, որ ԱՄՆ-ի դեսպանները քաջատեղյակ են։


Եթե նախկինում ԱՄՆ դեսպանատան լռությունը և աչքակապությունը այս երևույթների նկատմամբ մենք կապել ենք դիվանագիտական «լռության» հետ, ապա պրն Միլսի վերջին հարցազրույցը առնվազն տարակուսանք է առաջացնում։ Նույնիսկ չակնարկելով համամարդկային արժեքների բարբարոս ոտնահարումը Հայաստանում, չակնարկելով նաև մարդու ապստամբության իրավունքի մասին ԱՄՆ-ում և ՄԱԿ-ում առկա ընդունված դրույթները, պրն․Միլսը միտումնավոր կամ մեզ համար անհասկանալի ու անընդունելի ձևով եզր է գտնում «Սասնա Ծռերի» և բռնի քաղաքական պայքարի միջև։ Մեծարգո դեսպանի իր իսկ երկրի արժեքները իրականում ոտնահարողների անտեսելը և տրամաբանությանը հակասող հայտարարությունը, կասկած է առաջացնում ԱՄՆ վարչակարգի կողմից ներկայիս իշխող կոռուպցիոն համակարգի հովանավորչության հնարավորության վերաբերյալ։


Մեզ մնում է միայն հնարավոր եզրակացություններ անել և սպասել թե երբ է Սպիտիակ Տան պաշտոնական ներկայացուցիչը ցրելու մեր տարակուսանքները հաստատելով կամ ժխտելով թե արդյոք սա պրն․ դեսպանի անձնական նախաձեռնությունն է եղել թե՞ ԱՄՆ-ը պաշտոնապես որոշել է սատարել ժողովրդից իշխանությունը գողացողներին, բռնատիրությունը հիմնողներին, գաղութարար ռեժիմը պահողներին։


ՀՎՍԿ-ն մերժում է բոլոր այն ուժերին ովքեր ներսից կամ դրսից սատարում են այս հակաժողովրդական համակարգը Հայաստանում։ Մենք կոչ ենք անում բոլոր այն երկրներին ովքեր դավանում են մեր արժեքները հեռու մնալ ու չսատարել այս հակամարդկային համակարգը որն այսօր տիրացել է Հայաստանի Հանրապետությանը։ Ոչ մի գնով չհամագործակցել այս ռեժիմի հետ քանի դեռ Հայաստանում ոտնահարված է վերհիշյալ արժեքներից գեթ մեկը», - ասված է «Հայկական վերածնունդ» կազմակերպության հայտարարության մեջ։