Թուրքիայի դատախազությունը Գյուլենին հայտարարել է ՌԴ դեսպանի սպանության գլխավոր կազմակերպիչ
Թուրքիայի դատախազությունը Անկարակում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործով ձերբակալման որոշում է կայացրել եւս 8 կասկածյալի նկատմամբ։
Անկարայի դատախազությունն արդեն ավարտում է ՌԴ դեսպանի սպանության գործով հետաքննությունը եւ մոտ օրերս մեղադրական եզրակացությունը կուղարկի դատարան, գրել է Haberturk–ը։ Նշվում է նաեւ սպանության գլխավոր կազմակերպիչ է հայտարարվել ԱՄՆ-ում բնակվող թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը: Դատախազությունը նրա եւ եւս 7 կասկածյալի նկատմամբ ձերբակալման որոշում է կայացրել։
Նշենք, որ 2016-ի դեկտեմբերի 19-ի երեկոյան Անկարայի ժամանակակից արվեստների կենտրոնում կազմակերպված ցուցահանդեսում ելույթի ժամանակ հարձակման հետեւանքով սպանվել է Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը։ Սպանությունից հետո ոստիկանները սպանել են նաեւ Մեւլութ Մերթ Ալթընթաշին։ Սպանությունն իրականացրած Մեւլութ Մերթ Ալթընթաշը 2,5 տարի աշխատել է Անկարայի ոստիկանությունում։
Սպանության գործով կալանավորված են 7 հոգի, այդ թվում 3 ոստիկան։