26.11.2024
Փորձագետներ. Պուտինի մրցակիցներն անտաղանդ ընտրարշավ անցկացրեցին
prev Նախորդ նորություն

Չինաստանը ցանկանում է Ադրբեջանին տեսնել «Մետաքսի ճանապարհի» լիարժեք անդամ

Բեռների տեղափոխության համատեղ ծրագրերը մեծ ներդրում են ունենում Չինաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների զարգացման գործում ու այդ կապերը շուտով նոր որակ ու արդյունավետություն կստանան։ Այդ մասին հայտարարել է Գլոբալիզացիայի չինական կենտրոնի նախագահ Հաո Վանգը։

Նա նշել է, որ Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգիծը դարձել է դեպի Եվրոպա չինական ապրանքների արտահանման կարևոր ուղիներից մեկը։ Չինաստանը ցանկանում է Ադրբեջանին տեսնել «Մետաքսի ճանապարհի» լիարժեք անդամ։

Նա հավելել է, որ Պեկինը ու Բաքուն զարգացնելու են կապերը ոչ միայն տրանսպորտի, այլ նաև այլ ոլորտներում։