27.11.2024
ԱՄՆ-ի մեր բարեկամներն ակտիվորեն ներգրավված են Արցախի միջազգային ճանաչման գործում. Սահակյան
prev Նախորդ նորություն

Փորձագետներ. Պուտինի մրցակիցներն անտաղանդ ընտրարշավ անցկացրեցին

Աննախադեպ քարոզչությունն, ուղղված ընտրությունների բարձր ակտիվությանը, տվեցին մոբիլիզացիոն էֆեկտ ՌԴ–ի նախագահական ընտրություններում։ Քվեարկությունն ընտրություններում սկսեց ընկալվել, որպես քվեարկություն Պուտինի օգտին։ Այդ մասին հայտարարել է Քարնեգիի կենտրոնի փորձագետ Անդրեյ Կոլեսնիկովը։

Ըստ նրա, լիբերալ այլընտրանքն ի դեմս Սոբչակի չաշխատեց` այն ընկալեցին, որպես կիսաֆեյքային։

Փորձագետ Ալեքսանդր Կինևը հայտարարել է, որ ընտրությունների արդյունքները` մյուս թեկնածուների անգույն, անտաղանդ ընտրարշավի հետևանք են։ Նրա խոսքով, թեկնածուները ստացան այն, ինչին արժանի էին։

Նա հավելել է, որ չի կարելի ասել, որ ինչ–որ մեկը հաջող ընտրարշավ է անցկացրել։