19.04.2025
Ո՞վ է դեղատոմսով վաճառքի նախաձեռնության հեղինակը.«Երկիր Ծիրանի»-ն դիմել է Լևոն Ալթունյանին
prev Նախորդ նորություն

ՀՀ-ում դեռահաս աղջիկներին Գարդասիլով պատվաստելու ծրագիրն արտաքին պատվեր է․ Այվազյան

Առողջապահության նախարարության` դեռահաս աղջիկներին պապիլոմա վիրուսի դեմ Գարդասիլ պատվաստանյութով պատվաստելու ծրագիրը ձախողվել է: Այս մասին փետրվարի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Լույս» տեղեկատվական, վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը:


Նրա խոսքով, 2018 թվականի առաջին եռամսյակում 16 հազար դեռահաս աղջիկ պետք է պատվաստվեր պապիլոմա վիրուսի դեմ Գարդասիլ պատվաստանյութով: Սակայն փետրվարի 21-ի դրությամբ, նշում է նա, միայն 260 աղջիկ երեխա է պատվաստվել: «Առողջապահության նախարարության ծրագիրը կարելի է ձախողված համարել», - եզրակացնում է նա ու հավելում, որ ձախողումը ոչ միայն այն պատճառով է, որ ծնողներն են հրաժարվում, այլ այն, որ հայաստանյան բժշկական հանրությունն իր դրական կարծիքը չտվեց այս պատվաստանյութին:


«Առանց բժշկական հանրության աջակցության, Առողջապահության նախարարությունը ներդրեց պատվաստանյութը: Ադմինիստրատիվ կերպով բժիշկներին ստիպում են կիրառել այն»,-ասաց նա: Նրա խոսքով, 5 բժիշկներ բացահայտ դեմ են արտահայտվել այս պատվաստանյութին, իսկ նրանցից երեքն էլ հրաժարվել են իրենց երեխաներին պատվաստել:


Այվազյան նշում է, որ մխիթարիչ չէ նաեւ այս պատվաստանյութի կիրառման միջազգային պրակտիկան: «Ազգային ժողովին երկու պատգամավոր արտերկիր հարցում է ուղարկել, ըստ որի՝ օրինակ Ղազախստանում, որտեղ պատվաստանյութը ներդրվել էր 2013թ.–ից, այն այլևս ներառված չէ ազգային ծրագրում», - նշում է բանախոսն ու հավելում, որ պատվաստանյութի ներդրման պատվիրատուն արտերկրից է:


«Գավի հիմնադրամը, որի հիմնադիր ԲԻլ Գեյթսը երկրագնդի բնակչության կրճատման գործընթացներին գաղափարների ջատագովներից է, մոտ 170 հազար ԱՄՆ դոլար է հատկացրել պատվաստանյութը ներդնելու համար: Այս հիմնադրամը երրորդ երկրներին ֆինանսավորում է, որ տարբեր պատվաստանյութեր ներդրվեն», - ասել է նա ու առաջարկեց այս տրամաբանության համատեքստում դիրտարկել պատվաստանյութի ներդրումը:


Նրա կարծիքով, արժանահավատ չեն նաեւ այն պնդումները, որ պատվաստանյութն անվտանգ է, քանի որ այն լիցենզավորվել է ԱՄՆ-ում, իսկ «ԱՄՆ-ն օրենքի երկիր է»: Նա հիշեցրեց, որ պատվաստանյութի մասին դրական կարծիք է հայտնել ԱՄՆ-ում գործող «Հիվանդությունների վերահսկման կենտրոնը», որի տնօրենը մեկ ամիս առաջ հրաժարական տվեց իր պաշտոնից: «Պարզվեց, որ նա հանդիսանում էր ծխախոտ ու խոշոր դեղամիջոց արտադրող ընկերության բաժնետեր, այնպես որ այն հայտարարությունները, որ ԱՄՆ-ն օրենքի երկիր է, այդքան էլ այդպես չէ»,-ասաց Այվազյանը:


Հայկ Այվազյանն առաջարկում է խնդրի լուծմանը մոտենալ այլ ճանապարհով: «Աշխարհում, բացի պատվաստումը, սկրինինգային ծրագրեր են կիրառվում, որի միջոցով կանայք պարբերաբար հետազոտություններ են անցնում արգանդի պարանոցի քաղցկեղի առաջացման նախադրյալները կանխելու համար», - ասաց նա` նշելով, որ ՀՀ-ում թեև 2009 թվականից գործում է սկրինինգային ծրագիր, բայց այն «անկազմակերպ ձևով է իրականացվում և չի ծառայում իր նպատակին»:


Վերջում նա հավելեց, որ մինչ այս պատվաստվածների շրջանում առաջացած հնարավոր խնդիրների մասին հարցում են ուղարկել Առողջապահության նախարարություն, բայց առայժմ պատասխան չեն ստացել: «Մեզ ասացին, որ հարցման պատասխանը կարող են տալ այն ժամանակ, երբ եռամսյակը կլրանա: Պետք է նաեւ նշեմ, որ Գարդասիլով պատվաստվողների քանակը շատ եվրոպական երկրներում էականորեն նվազում է»,-ասաց նա:

Մամուլ. ՀՅԴ-ում ներքին բախումներ են, իսկ ընդդիմադիր «Ելք»-ը կարող է պառակտվել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար