25.11.2024
Վրաց-ռուսական միջանցքներով. Սերժ Սարգսյանը Թբիլիսի այցից հետո կմեկնի Մոսկվա
prev Նախորդ նորություն

Չնայած գաճաճ Ադրբեջանի ջանքերին՝ 2017-ին Արցախ 2 անգամ ավելի զբոսաշրջիկ այցելեց. Լապշին

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը ամփոփել է տարին՝ նշելով, որ անցնող տարվա պարադոքսալ արդյունքն այն է, որ չնայած Ադրբեջանի ջանքերին, 2017 թվականին Արցախ է այցելել երկու անգամ ավելի զբոսաշրջիկ, քան նախորդ տարում: 


«Ինձ համար հեռացող 2017 թվականը բավականին բարդ տարի էր, քանի որ դրա շուրջ ինը ամիսը ես անցկացրել եմ ադրբեջանական բանտում՝ Արցախ այցելելու պատճառով: Պարտադրված ես ընկղմվեցի ադրբեջանական կլանների կեղտոտ պարզաբանումների մեջ, տեղեկացա Ալիևների ընտանեկան աղբին, Բաքվի սուլթանի կնոջ անձնական օդանավով թռչեցի, անձամբ լսեցի ու տեսա  իշխանության համար գզվռտոցը և այս մուսուլմանական երկրում նավթային փողերը, նրանց ռասիզմն ու ատելությունը ոչ միայն հայ ժողովրդի նկատմամբ, այլ ընդհանրապես այլահավատների նկատմամբ: Ինչ ասես արժեին միայն հրեական ջարդերի կոչերը, որ Բաքվի դատարանի առջեւ աղաղակում էին ցուցարարները, որտեղ ինձ դատում էին, իսկ չէ՞ որ այդ երկրում ցույցերը իշխանություններն են կազմակերպում. եզրակացությունները դուք կատարեք:


Պարադոքսալ է, բայց փորձելով ամբողջ աշխարհին վախեցնել՝ գաճաճ Ադրբեջանը, հակառակը, նպաստեց, որ 2017 թվականին Արցախ երկու անգամ ավելի զբոսաշրջիկ այցելեց, քան նախորդ տարում: Նրանց թվում էին Մերձբալթիկայից իմ լավ ընկերները՝ Լատվիայից Ալեքսանդր Ալիմովը եւ Իվար Ուտինասը, Լիտվայից Սլավա Գորբունովը եւ շատ ուրիշներ: Նրանք հիանալի ֆիլմ են նկարահանել այս սքանչելի երկրամասի, նրա մշակույթի, ժողովրդի, բնության, ճարտարապետական հուշարձանների մասին: Դիտեք.վստահ եմ, դուք նույնպես այնտեղ այցելելու ցանկություն կունենաք»,- գրառել է Լապշինը:



Հիշեցնենք, սեպտեմբերի 11-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Ալեքսանդր Լապշինին ներելու հրամանագիր էր ստորագրել: