25.11.2024
ՌԴ-ում պաշտոնապես մեկնարկել է նախագահական ընտրությունների նախընտրական արշավը
prev Նախորդ նորություն

Ռուսաստանն ԱՄՆ-ին կոչ է արել միջուկային զենքերը դուրս բերել Եվրոպայից

Մոսկվան ԱՄՆ-ին կոչ է անում իր միջուկային զենքերը դուրս բերել Եվրոպայի տարածքից, որտեղ հիմա տեղակայված է մինչև 200 ավիացիոն ռումբ: Այս մասին RIA Novosti-ին ասել է ՌԴ ԱԳՆ Զենքերի չտարածման և վերահսկողության դեպարտամենտի տնօրեն Միխաիլ Ուլյանովը:

«Ռուսաստանն իր բոլոր միջուկային զենքերը դուրս է բերել ազգային տարածք: Կարծում ենք, որ նույնը վաղուց պետք է աներ նաև ամերիկյան կողմը»,- հայտարարել է նա:

Նրա խոսքով՝ Վաշինգտոնը «շարունակում է Եվոպայում պահել, ըստ գնահատականների, մինչև 200 ավիացիոն ռումբ»:

«Ընդ որում՝ ծրագրում է դրանք այնպես արդիականանցնել, որ որպեսզի դրանք դառնան, ամերիկացի մի շարք պաշտոնաթող զինվորականների խոսքով՝ «ավելի պիտանի կիրառման համար» ճշգրտության բարձրացման կամ ավերիչ ուժի որոշակի նվազման հաշվին: Եթե միաժամանակ իրականում նկատի է առնվում Եվրոպայում տեղակայել լրացուցիչ քանակի միջուկային մարտագլխիկներ, ապա դա կարող է միայն խորացնել իրավիճակը»,- ասել է Ուլյանովը: