ՌԴ-ում պաշտոնապես մեկնարկել է նախագահական ընտրությունների նախընտրական արշավը
Ռուսաստանում երկուշաբթի՝ դեկտեմբերի 18-ին, պաշտոնապես մեկնարկել է նախագահական ընտրությունների նախընտրական արշավը:
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, քվեարկությունից 90 օր առաջ տեղի է ունենալու թեկնածությունների առաջադրման, փաստաթղթերի ԿԸՀ հանձնելու, քարոզարշավ իրականացնելու գործընթաց: Այս ընթացքում տեղի են ունենալու հակառակորդների հետ հեռուստատեսության եւ ռադիոյի եթերում բանավիճելու համար ։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 15-ին Դաշնության խորհուրդը լիագումար նիստում ընդունել էր Ռուսաստանի նախագահի ընտրությունները 2018 թվականի մարտի 18-ին նշանակելու մասին որոշումը:
Արդեն 23 պոտենցիալ թեկնածուներ հայտարարել են նախընտրական քարոզարշավին մասնակցելու իրենց մտադրության մասին:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ պատրաստվում է սխասվող նախագահականա ընտրություններին առաջադրել իր թեկնածությունը:
Մինչ այդ ՌԴ նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրություն էին հայտնել լրագրող Եկատերինա Գորդոնը, հայտնի հեռուստահաղորդավար Քսենիա Սոբչակը, պոռնոաստղ Ելենա Բերկովան, Ռուսաստանի կոմունիստական կուսակցության (ՌԿԿ) նախագահ Գենադի Զյուգանովը եւ Ռուսաստանի լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկիին: