25.11.2024
Ռուսաստանն ԱՄՆ-ին կոչ է արել միջուկային զենքերը դուրս բերել Եվրոպայից
prev Նախորդ նորություն

Հենրիխ Մխիթարյանը համաձայն է տեղափոխվել «Ինտեր»

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեծ հավանականությամբ առաջիկայում կտեղափոխվի «Ինտեր»: Այս մասին հայտնում է Sports.ru-ն:  


Նշվում է, որ Միլանի ակումբը հայ ֆուտբոլիստի տրանսֆերի հարցը քննարկում է նրա գործակալ Մինո Ռայոլայի հետ: Ինքը՝ Մխիթարյանը, տեղափոխվելու համաձայնություն արդեն տվել է: Այս պահին հարցական է՝ խոսքը վարձակալության, թե հենց այս ձմռանը մշտական տրանսֆերի մասին է:


Հիշեցնենք, որ վերջին շրջանում Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմից անհետացել է և վերջին հինգ հանդիպումներում նա անգամ պաշտոնական հայտում ներառված չի եղել: Ժոզե Մոուրինյոն բացահայտ ասում է, որ դժգոհ է հայ կիսապաշտպանից: Հենց այս դժգոհության ֆոնին էլ տարածվեցին լուրերը, թե Մխիթարյանը կհեռանա անգլիական թիմից: