25.11.2024
Հենրիխ Մխիթարյանը համաձայն է տեղափոխվել «Ինտեր»
prev Նախորդ նորություն

Թրամփի ռազմավարությունը. Չինաստանը եւ ՌԴ-ն մարտահրավեր են ԱՄՆ ազդեցությանն ու շահերին

Միացյալ Նահանգները կարձագանքեն աշխարհի աճող քաղաքական, տնտեսական եւ ռազմական մրցումներին: Այս մասին ասվում է Միացյալ Նահանգների Ազգային անվտանգության ռազմավարությունում, որը ներկայացրել է Նախագահ Դոնալդ Թրամփը:


Ինչպես Facebook-ի իր էջում գրում է ԱՄՆ Թաֆթս համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի գիտաշխատող, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը, հրապարակված ռազմավարությունը լուրջ փաստաթուղթ է, որը կառուցված է 4 հիմնական սկզբունքի վրա։ Դրանք են.


1. Հայրենիքի, ամերիկացի ժողովրդի և կենսակերպի պաշտպանություն։
2. Ամերիկյան բարգավաճման տարածում,
3. Խաղաղության ապահովումը հզոր լինելու միջոցով,
4. Ամերիկյան ազդեցության տարածումը։


Նրա խոսքով, ըստ այդ փաստաթղթի՝ ԱՄՆ-ի ազգային անվտանգության հիմնական սպառնալիքներն են.


1. Ռեգիոնալ բռնապետությունները,
2. Ահաբեկչական խմբավորումները,
3. Ռեվիզիոնիստական պետությունները՝ Ռուսաստանի և Չինաստանի օրինակով, որոնք սպառնում են ամերիկյան արժեքներին։


Նշվում է, որ Չինաստանը եւ Ռուսաստանը մարտահրավեր են նետում ԱՄՆ իշխանությանը, ազդեցությանը եւ շահերին՝ փորձելով խաթարել ամերիկյան անվտանգությունն ու բարգավաճումը:

«Նրանք վճռական են, որպեսզի տնտեսությունը ավելի քիչ ազատ ու արդար դարձնեն, զինված ուժերը ավելացնեն, հասարակության ճնշման եւ դրանց ազդեցության ընդլայնման համար վերահսկեն տեղեկատվությունը եւ տվյալները»:
Չինաստանը եւ Ռուսաստանը զարգացնում են ժամանակակից զենքեր եւ հնարավորություններ, որոնք կարող են սպառնալ Միացյալ Նահանգների կառավարման ձեւին, վերահսկողությանը, ենթակառուցվածքներին:

Ռուսաստանը միջամտում է աշխարհի բոլոր երկրների ներքին քաղաքական գործերին: Ռուսական հավակնությունների եւ աճող ռազմական կարողությունների համադրումը Եվրասիայում անկայուն սահմաններ է ստեղծում, որտեղ ռուսական սխալների պատճառով հակամարտությունների վտանգն աճում է: