25.11.2024
Թրամփի ռազմավարությունը. Չինաստանը եւ ՌԴ-ն մարտահրավեր են ԱՄՆ ազդեցությանն ու շահերին
prev Նախորդ նորություն

Հայաստանը դեմ է քվեարկել ՄԱԿ-ի հակառուսական բանաձևին

ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչությունը դեմ է քվեարկել «Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում և Սևաստոպոլ քաղաքում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը» բանաձևին:


ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 19-ին 70 կողմ, 26 դեմ և 76 ձեռնպահ ձայնով ընդունել է հակառուսական բանաձևը, որը կոչ է անում Ռուսաստանին կյանքի կոչել 12 կետից բաղկացած առաջարկների փաթեթը և, մասնավորապես, «վերջ դնել Ղրիմի բնակիչների հանդեպ մարդու իրավունքների խախտումները»:


Բացի Հայաստանից՝ բանաձևին դեմ են քվեարկել նաև Չինաստանը, Բելառուսը, Վենեսուելան, Կուբան, Իրանը, Հնդկաստանը, Ղրղզստանը, Ղազախստանը, Ֆիլիպինները, Տաջիկստանը, Սիրիան, Ուզբեկստանը և ևս 13 երկիր: