«Fitch Ratings» միջազգային վարկանիշային գործակալությունը վերանայել է Հայաստանի վարկանիշը «կայուն»-ից դարձնելով «դրական»: Միաժամանակ Fitch-ը հաստատել է Հայաստանի էմիտենտի դեֆոլտի`արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ վարկանիշերը «В+» մակարդակում։
Նշվում է, որ 2014-2015 թվականներին ուժեղ ցնցումից հետո Հայաստանի տնտեսությունը վերականգնվում է, ինչը պայմանավորված է արտահանման կառուցվածքում ցուցանիշների բարելավմամբ, դրամական փոխանցումների ծավալների վերականգնմամբ եւ հուսալի դրամավարկային քաղաքականությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժից:
Fitch վերանայել է 2017 թվականի տնտեսական աճի կանխատեսումը՝ 3,4 տոկոսից դարձնելով 4,3 տոկոս, քանի որ ՀՆԱ աճը վերջին երեք տարիների առաջին եռամսյակում կազմել է 5,3 տոկոս: «Մենք ակնկալում ենք, որ 2018-2019 թվականներին տնտեսական աճը միջինը կկազմի 3,6 տոկոս՝ հաշվի առնելով, որ դրամական փոխանցումների եւ արտահանման աճի առումներով իրավիճակն ավելի բարենպաստ կլինի: Հայաստանն սկսել է ուժեղ ֆիսկալ համախմբում իրականացնել:
Fitch-ը կանխատեսում է, որ պետական բյուջեի դեֆիցիտը 2017-ին կկրճատվի կազմելով ՀՆԱ 3,3 տոկոսը, մինչդեռ 2016-ին եղել է 5,5 տոկոս: Fitch-ն ակնկալում է, որ պետբյուջեի դեֆիցիտը 2018-ին կհասնի 3 տոկոսի, իսկ 2019-ին՝ 2,7 տոկոսի, ինչը ցածր է «В» եւ «ВВ» միջին մակարդակից:
«Բյուջեի դեֆիցիտի եւ տնտեսական աճի ցուցանիշների առումով Fitch-ի կանխատեսումները համապատասխանում են պետական պարտքի կայունացմանը: Մենք կանխատեսում ենք, որ պետական պարտքը 2017-ին կհասնի ՀՆԱ 57,5 տոկոսի, ինչը մի փոքր ցածր է կանխատեսվող 58,6 տոկոսից»,-ասված է կանխատեսման մեջ: Նշվում է նաեւ, որ ՀՀ պետական պարտքի մեջ մոտ 66 տոկոսն արտոնյալ վարկեր են»,- նշված է կանխատեսման մեջ:
«Ներմուծման նկատմամբ ներքին պահանջարկը կբալանսավորվի նոր շուկաներում դիվերսիֆիկացմամբ, հհումքային ապրանքների արտահանմամբ, նաեւ ռուսական տնտեսության կայունությամբ, որը նպաստում է դրամական փոխարցումների աճին: