16.10.2025
Դատավորներին հրահանգել են տուն չգնալ. ՄԱՄՈՒԼ
prev Նախորդ նորություն

Ամենայն Հայոց Կաթողիկոսը այս իրավիճակում իրավունք չունի պասսիվ կեցվածք ունենալ

Երկրում նոր թափով վերսկսվեցին եկեղեցու դեմ գրոհները, հոգեւոր հայրերի տներ "այցելությունները", ձերբակալությունները, ինչ-որ անհասկանալի եւ հորինված առարկաների եւ "մեղքերի" փնտրտուքը։

Սա ակնհայտորեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ լայնածավալ հարձակման նախապատրաստական "իրենց քայլերն" են։ Ով-ով, նիկոլն ու իր խմբակը շատ լավ են տիրապետում՝ "բաժանիր, որ տիրես" կանոնին, եւ, նրանց հաջողվում է անգամ հոգեւոր հայրերի մեջ սերմանել փոխադարձ ատելություն եւ նրանցից ոմանց, դարձնել "գործ տվող" մահկանացու։

Ամենայն հարգանքով եւ քրիստոնեական ակնածանքով, բայց, Ամենայն Հայոց Կաթողիկոսը այս իրավիճակում իրավունք չունի պասսիվ կեցվածք ունենալ։

Վստահաբար, Սրբազան Արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանին, Սրբազան Արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանին, երեկ արդեն հոգեւոր հովիվների ձերբակալություններից եւ հորինված ստերից հետո , հավատացած եմ, նիկոլը չի վարանի եւ նույնը կանի նաեւ Նորին Սուրբ Օծություն Տ․Տ Գարեգին Բ-ի հանդեպ։ Հավատացած եմ, Աստվածաշնչյա՝ եթե մեկ այտիդ հարվածում են, մյուսը դեմ տուր, արտահայտությունը ամենեւին պասսիվ, կրավորական եւ ամեն բան հանդուրժող կեցվածքի մասին չէ։ Եւ այս խոսքի ճիշտ մեկնությունը հոգեւորականները ինձանից լավ գիտեն։

Ուրեմն, ինչու է ձգվում այս վարանումը։ Այս պահին զավթիչ վարչախումբը շատ գրագետ սասանում է մեր ազգի հիմնական հենասյունը՝ Հայ Առաքելական Եկեղեցին եւ հայոց դարավոր հավատը։ Եւ այս պահերին է եկեղեցին պարտավոր իր զավակներին ապացուցել, որ հենց ինքն է ազգը միավորողը, ազգի գլխավոր, հիմնական հենասյունը եւ, եթե այն կործանվեց/ինչին ձգտում են այս սրիկաները/, ամբողջ ազգայինը, պատմականը, ներկան ու ապագան կկործանվի հենց 21-րդ դարում եւ աշխարհի աչքի առաջ։ Սա պայքար չէ այսօրվա համար, սա պայքար է վաղվա համար, սա, իրականում հայի լինել-չլինելու պայքար է, ցավոք, ոչ բոլորն են սա գիտակցում։ Սա պայքար չէ հայի ու հայի միջեւ, սա պայքար է Աստծո եւ Սատանայի միջեւ։ Սա ավելի խորքային պայքար է եւ ոչ՝ մի ոչինչ նիկոլի դեմ, նա զուտ դրածո է, կատարող։

Զարմանալի է, որ մեր դարավոր եկեղեցին կարծես չի գիտակցում այս տիեզերական պայքարը, չի տեսնում չարի արմատները:

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայան

Իրականում, ռևանշիզմ ոչ միայն քարոզում, այլև իրականացնում է ադրբեջանական իշխանությունը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` factor.am
16.10.2025
Ամենօրյա աշխատանք և լռություն․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող անձանց հարցի մասին