27.11.2024
ՆԱՏՕ-ն ԼՂ ճգնաժամը հանգուցալուծելու հարցում առաջընթացի հույս ունի. Ռոուզ Գոթեմյոլլեր
prev Նախորդ նորություն

Տեսնել իրականությունը. օտարերկրացի 20 պատգամավոր Ծառուկյանի հրավերով այցելել է Արցախ

րգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավերով Հայաստան է ժամանել Սլովակիայի, Նիդերլանդների, Ֆինլանդիայի, Ռումինիայի, ինչպես նաև Հնդկաստանի, Սալվադորի և Տանզանիայի ու այլ երկրների խորհրդարանների 20-ից ավելի պահպանողական և ռեֆորմիստական գաղափար կրող պատգամավորների ներկայացուցչական պատվիրակություն, որը նաև այցելեց Արցախ:

Աշխարհի տարբեր երկրներից ժամանած ու Ադրբեջանի սև ցուցակում հայտնվելու սպառնալիքը անտեսած պատգամավորներին Ստեփանակերտում դիմավորել է Արցախի Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը: Արդեն խորհրդարանում ողջունելով օտարերկրացի հյուրերին Ղուլյանը հայտարարել է, որ քաղաքական գործիչների այսպիսի ներկայացուցչական կազմի այցը Արցախ քանդում է այն կարծրատիպերը, որոնք խանգարում են աշխարհում խաղաղության ու կայունության պահպանմանը.

«2014 թվականին Արցախի հետ բարեկամության խումբ կա Եվրախորհրդարանում, բարեկամության շրջանակներ Ֆրանսիայում, Լիտվայում, վերջերս էլ այդպիսի կառույցներ են ստեղծվել Բելգիայում: Մենք կարևորում ու բարձր ենք գնահատում տարբեր երկրների խորհրդարանականների, քաղաքական ու հասարակական շրջանակների ներկայացուցիչների հետաքրքրությունը Արցախի հանդեպ, նրանց կողմից Արցախի ազատ ու անկախ ապրելու իրավունքի ընկալումը և ցուցաբերած մարդասիրական ու բարոյական աջակցությունը: Նման կապերը օգնում են մեզ հաղթահարելու միջազգային գործընթացներից մեզ արհեստականորեն մեկուսացնելու փորձերը»,- նշել է Աշոտ Ղուլյանը:

Գագիկ Ծառուկյանի խոսքով այս այցի նմապակն այն է, որ նրանք ոչ թե միջնորդավորված, այլ անձամբ համոզվեն, որ Արցախն ապրում է սովորական, խաղաղ առօրյա կյանքով: Նրա խոսքով, ամեն պատգամավոր առաջին հերթին իր երկրի շահերն է ներկայացնում, սակայն այցը կարևոր է, որպեսզի Արցախին վերաբերող քվեարկությունների ու քննարկումների ժամանակ իրենք արդեն սեփական կարծիքն ունենան՝ հիմնված անձնական այցելության ու ծանոթության փորձի վրա.
«Ես ասել ու բացատրել եմ, որ Ադրբեջանի հոխորտոցներն ու ինչ-որ սև ցուցակները պարզապես ցույց են տալիս, որ Բաքվի իշխանությունները վախենում են արդարությունից, իրականությունից ու այդ իրականությունը բացահայտվելուց: Եվ մեր բոլորիս պարտքը պետք է լինի բերել մեր օտարերկրացի գործընկերներին Արցախ, որպեսզի նրանք անձամբ տեսնեն, թե իրական իրականությունը որն է»,- հայտարարեց Ծառուկյանը:

Նա հատուկ ընդգծեց, որ այցին մասնակցած պատգամավորներից որևէ բան չի պահանջվել, միակ պահանջն է եղել անձամբ տեսնել ու զգալ, թե ինչով է ապրում Արցախն այսօր ու որն է այն իրականությունը, որը թաքցնելու, աղավաղելու համար այդքան ջանք ու եռանդ է ծախսում Ադրբեջանը.

«Ես Եվրախորհրդարանում էլ եմ այդ մասին հայտարարել, հիմա էլ կրկնում եմ՝ արցախյան հակամարտության կարգավորման գործում որոշիչ պետք է լինի Արցախի ժողովրդի ձայնը»,- հավելեց նա:

Ավելի ուշ հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մոտ կայացած հանդիպմանը քննարկվեցին Արցախի հետ կապերին, երկրի ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր:


Բակո Սահակյանը, մասնավորապես, ընդգծել է, որ տարբեր երկրների քաղաքական կուսակցությունների հետ հարաբերությունների հաստատումն ու զարգացումն Արցախի արտաքին քաղաքականության առաջնահերթ ուղղություններից մեկն է:

Երևան վերադառնալուն պես Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ: Նրանցից շատերը առաջին անգամ չէ, որ Ծիծեռնակաբերդում էին և առաջին անգամ չէ, որ հայտարարեցին՝ Հայոց Ցեղասպանության ճանաչումը այն հարցն է, որին պետք է վերջնական լուծում տրվի: