23.11.2024
Հնարավո՞ր է էներգետիկ դաշինք Մոսկվայի և Բաքվի միջև
prev Նախորդ նորություն

«Չեմ ցանկանում գժտեցնել Ղարաբաղը և ՌԴ-ը». Ստերլիգովը վերադառնում է Մոսկվա

Ռուսաստանը լքած և ընտանիքով Լեռնային Ղարաբաղ տեղափոխված գործարար Գերման Ստերլիգովը հայտարարել է, որ այս շաբաթ որոշել է վերադառնալ Մոսկվա: Լեռնային Ղարաբաղում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նա հայտարարել է, որ վերադառնալու է ՌԴ հինգշաբթի օրը:

«Ես չեմ թաքնվում արդարադատությունից և չեմ ցանկանում գժտեցնել Ղարաբաղը և Ռուսաստանը: Ես գնում եմ, որպեսզի ազատեմ հայ ընկերներին այն հարցին, թե իբր նրանք ցանկանում են թաքցնել հանցագործին: Ես գնում եմ, եթե պետք է, թող ինձ կձերբակալեն, եթե ոչ՝ կվերադառնամ Ղարաբաղ և կշարունակեմ այստեղ զարգացնել գյուղատնտությունը, կբացեմ բուժարան, նորաձևության տուն», - նշել է Ստերլիգովը, փոխանցում է BBC-ին:

Նրա խոսքով, նա մեկնել էր Ղարաբաղ, որպեսզի ապահովագրի իր ընտանիքի անվտանգությունը: «Եթե ինձ հետ որևէ բան պատահի, որպեզի նրանք ապրեն նորմալ մարդկանց մեջ, որոնք շատ լավ են միմյանց վերաբերվում», - նշել է նա:

Մեկնաբանելով իր և ազգայնականների միջև եղած կապերը` նա նշել է, որ իր դեմ հարուցած գործը շինծու է:

«Տեղեկատվությունն իմ կապերի մասին ԲՈՐՆ-ի հետ, այն բանի հետ, որ ես ֆինանսավորել եմ ինչ-որ մեկին կամ նրանք մարզվել են իմ տարածքներում անհիմն են և սուտ: Իմ դեմ հարուցված գործը շինծու է: Երկու մարդու՝ Խասիսին և Տիխոնովին, ովքեր ցմահ բանտարկված են ԲՈՐՆ-ի գործով, ստիպել են նույն ցուցմունքները տալ, հավանաբար իրենց պատժի մեղմացում խոստանալով», - նշել է Ստերլիգովը: Նա հերքել է ԲՈՐՆ-ի ֆինանսավորման մասին տեղեկատվությունը:

Այն մասին, որ Ստերլիգովը լքել է ՌԴ-ը և տեղափոխվել Լեռնային Ղարաբաղ հայտնի է դարձել նախորդ շաբաթ: Հուլիսի 10-ին գործարարը ընդգրկվել է Ադրբեջանի անցանկալի մարդկանց ցուցակում՝ չճանաչացված երկիր մուտք գործելու համար:

Ինչպես հայտարարել է Ստերլիգովի օգնական Պոլինա Սիրոտան, գործարարը ստիպված է եղել լքել երկիրը շատ արագ: Թռիքչից առաջ գործարարը վաճառքի է հանել իր անասուններին և մեքենաները: Գերման Ստերլիգովը հայտնի է որպես ՌԴ-ում առաջին ապրանքային "Ալիսա" բրոսայի ստեղծողը և մի քանի հասարակական նախագծերի նախաձեռնողը: Վերջին տարիներին նա բնակվել է գյուղում, որտեղ մեկնել է` ընդունելով հին ուղղվածության ուղղափառություն: